Եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից. Գևորգ Պետրոսյան

14:30 Սեպտեմբեր 04 2018
*
Քաղաքականություն
Եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից. Գևորգ Պետրոսյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է Հայկ Մարությանի հայտարարությանը և ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն արել:

«Պարզվում է՝ ընտրությունները ոմանց համար ինքնադրսևորման, ոմանց համար՝ ինքնահաստատման, ոմանց համար էլ ինքնախայտառակման և ինքնաոչնչացման առիթ են…

Եվ ահա, ամենավերջին առիթից օգտվելու գայթակղությանը հենց առաջին քայլից չդիմադրեց իրեն ամենաառաջինը համարող թեկնածու Հայկ Մարությանը… Նա անգրագետ մարդ չէ, որ չիմանար, որ ոգևորությունից խայտառակություն կես քայլ է, և նա կատարեց իր Քայլը…  Անկեղծ ասած, չեմ ուզում հավատալ, որ նրա այդ Քայլը ողջունել է նրան «քայլելու դուրս բերած» իր առաջնորդը՝ Փաշինյանը, ով միշտ էլ իրավամբ դեմ է եղել «մեր դեմ խաղ չկա» կարգախոսին…

Այո Հայկոն ճիշտ է, իրենց դեմ խաղ չկա, քանի որ իրենց մրցակիցները բնավ էլ խաղեր տալու նպատակով չեն մասնակցում ընտրապայքարին… Հայկոյին թվում է, թե Երևանի ղեկավարումը խաղ է, այն էլ՝ բեմական, այն էլ՝ կոմիկ… Այդպես չէ, եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից…Եվ հետո, ինձ մի հարց է հետաքրքրում. ԱԱԾ-ն կարգին զբաղվում է՞ Հայկոյով… Ինչու՞. ասեմ… Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ վարչապետը հրապակում հրապարակավ գուժեց, որ ԱԱԾ-ն զբաղվելու է նրանցով, ովքեր սպառնալու են քաղաքացիական պատերազմի վտանգով…

Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ քաղաքացիական հակամարտության սերմնացան… Մի՞թե Հայկոն արդեն այնքան է հզորացել, որ իր (և իր յուրայինների) դեմ խաղ չունի նաև երկրի վարչապետը… Եվ հետո, իրենց ճամբարում, հավանաբար, նաև կլինեն Հայկոյից դժգոհներ, քանզի սևից հեռու, բայց սպիտակին մոտ էլի հարազատ գույն կար, որը չի հիշատակվել կարգին Հայկոյի անկարգ ելույթում…»:

Հարակից նյութեր

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Քաղաքականություն
13:45 Ապրիլ 27 2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … ...
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ «Ես … ...
Կարող է՝ ինչ-որ պահի հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
18:34 Ապրիլ 09 2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի … ...
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:08 Փետրվար 24 2024
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test