«Հայրենեանը» հաղթեց «Եվրատեսիլ»-ին. Գոհար Գասպարյանը փոխել է աշխատանքը

19:15 Նոյեմբեր 12 2018
*
Գործնական
«Հայրենեանը» հաղթեց «Եվրատեսիլ»-ին. Գոհար Գասպարյանը փոխել է աշխատանքը

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը նոր ղեկավարներ ունի՝ ի դեմս Դավիթ Ծերունյանի եւ Անուշ Տեր-Ղուկասյանի: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պատվիրակության նախկին ղեկավար, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը: Նրանից հետաքրքրվել ենք, թե ինչու է որոշել թողնել երկար տարիների աշխատանքը եւ ինչով է այժմ զբաղված:

Գոհար Գասպարյանն ասաց, որ իր որոշումն է եղել պաշտոնը վստահել Դավիթ Ծերունյանին եւ Անուշ Տեր-Ղուկասյանին: Նրանք նույնպես երկար տարիներ աշխատել են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության կազմում: Անուշը 2012թ.-ից զբաղեցնում էր ղեկավարի օգնականի պաշտոնը, իսկ Դավիթը 2013թ.-ից «Եվրատեսիլ»-ի մամուլի բաժնի պատասխանատուն էր.«Ես շատ շնորհակալ եմ իմ ընկերներին, որ երկար տարիներ կողքիս են եղել: Վերջին տարիներին նրանք ակտիվորեն ներգրավված էին «Եվրատեսիլ»-ի բոլոր աշխատանքներում եւ տեսել են, թե այդ ամենն ինչպես է արվում: Բացի այդ, նրանք որպես պրոդյուսերներ հանդես էին գալիս նաեւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում: Այնպես որ, շատ վստահորեն եմ նրանց խնդրել, որ շարունակեն իմ գործը, եւ կարող եմ ասել` նախագիծը վստահելի ձեռքերում է լինելու: Ես էլ նրանց կողքին կլինեմ ու կօգնեմ յուրաքանչյուր հարցում»:

Գոհարն այժմ զբաղված է իր հեղինակային նախագծի աշխատանքներով: «Հայրենեան»` այսպես է կոչվում նրա նոր ծրագիրը, որ եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերությամբ ամեն ուրբաթ.«Այս նախագծի գաղափարը շատ երկար ժամանակ ունեի իմ մտքում եւ որոշեցի վերջապես կյանքի կոչել: Բայց այն շատ աշխատատար է, եւ ես հասկացա, որ ուղղակի կդժվարանամ համատեղել երկու նախագծերը` «Հայրենեանն» ու «Եվրատեսիլը», բացի այդ, հիմա իմ առօրյայի անբաժան մասն են կազմում ընտանիքս ու երեխաս: Այնպես որ, ես հիմա կսկսեմ նոր աշխատանքով զբաղվել, որը հայագիտական, ճանաչողական եւ ազգագրական հենքով ֆիլմաշար է: Ամեն շաբաթ փորձելու եմ ներկայացնել, թե ինչով ենք տարբեր մենք` հայերս, ինչն է մեզ ու մեր երկիրը եզակի դարձնում»:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչն է կարեւորում իր ավելի քան 12 տարվա եվրատեսիլյան աշխատանքում եւ որն է համարում նախագծի ամենամեծ ձեռքբերումը: Գոհարն ասաց, որ իր կարծիքով` ամենամեծ ձեռքբերումը եղել է 2011 թվականին, երբ իրենց թիմին հաջողվեց Մանկական Եվրատեսիլը բերել Հայաստան. «Իսկապես շատ երկար տարիներ եմ աշխատել «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության կազմում` սկսած առաջին տարուց` 2006 թվականից, երբ ուղիղ եթերում մեր միավորները հայտնեցի: Հետո երկար ժամանակ աշխատեցի որպես լրագրող եւ մամուլի պատասխանատու, իսկ երբ փոփոխություններ եղան հեռուստաընկերությունում, ինձ վստահեցին ղեկավարի պաշտոնը: Իհարկե, սկզբնական շրջանում շատ դժվար էր, բայց փորձեցի շատ արագ ինտեգրվել, ծանոթանալ աշխատանքին եւ կապեր հաստատել»:

Գոհար Գասպարյանը նկատեց, որ իր ղեկավարման հենց առաջին տարում հաջողվեց Մանկական Եվրատեսիլը բերել Հայաստան, այդ ժամանակ առաջին անգամ հանդես եկավ նաեւ որպես հաղորդավար.«Դա, կարելի է ասել, կարիերայի մեծ վերելք էր, որը շատ լավ արձագանքներ թողեց, եւ մինչեւ այսօր էլ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը համարվում է լավագույններից մեզ համար: Դրանից հետո էլ շատ ստացված ելույթներ ենք ունեցել, այդ թվում` Արամ Mp3-ը և Իվետա Մուկուչյանը: Նրանք այն արտիստներն են, որոնց Եվրոպան շատ լավ հասկացավ, եւ որոնք ինտեգրվեցին եվրոպական երաժշտական աշխարհին, ու կարողացանք լավ արդյունքներ գրանցել, մեծ աղմուկ բարձրացնել: Կարող եմ նաեւ առանձնացնել «Genealogy» նախագիծը, որը ոչ միայն պայքար էր, առաքելություն, այլեւ աշխարհին ինչ-որ բան ապացուցելու, կարեւոր հաղորդագրություն տեղ հասցնելու ծրագիր»:

Գոհարը կարեւորեց նաեւ «Մանկական Եվրատեսիլների» ժամանակ իր աշխատանքը՝ ընդգծելով, որ երեխաների կողքին իրեն զգացել է որպես մայր եւ ավագ քույր.«Փոքրիկներն էլ շատ մեծ տեղ ու նշանակություն ունեն իմ կյանքում: Նրանցից շատերի հետ էլ շփվում ենք մինչեւ այսօր: Երբ տեսնում եմ նրանց հաջողությունները, շատ եմ ուրախանում»,- անկեղծացավ նա:

Հաղորդավարուհուն նաեւ հարցրինք, թե ըստ իրեն` ինչ փոփոխություններ պետք է արվեն առաջիկայում, որպեսզի Հայաստանն ավելի մեծ հաջողություններ ունենա Եվրատեսիլում: Նա ընդգծեց, որ այդ հաջողությունը կախված չէ միայն պատվիրակության ղեկավարներից կամ ադմինիստրացիայից: Ըստ նրա` դա մեծապես կախված է արտիստներից` թե ով եւ ինչ երգ կընտրվի այդ տարի.«Գուցե առաջիկայում այնպես ստացվի, որ կարողանանք վերջապես մրցույթը բերել Հայաստան: Կարծում եմ՝ միակ փոփոխությունն ու առաջընթացը դա պետք է լինի, իսկ լավագույնս ներկայանալ պարտավոր ենք ամեն տարի: Կարեւորը՝ ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, իսկ մնացածն արդեն արտիստի եւ հեռուստադիտողի գործն է»:

Գոհար Գասպարյանը նաեւ կարեւոր համարեց այն, որ Հայաստանը շարունակի ամեն տարի մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Նրա խոսքով` այդ մասնակցությունն իրեն արդարացնում է այնքանով, որ երեք օր շարունակ մեր երկրի անունը հնչում է միջազգային հարթակներից, Հայաստանի մասին խոսվում է 40-ից ավել երկրում, եւ դա հսկայական գովազդ է մեզ համար: Միաժամանակ ընդգծեց` այդ մասնակցությունը եւ ֆինանսական բոլոր ծախսերը Հանրային հեռուստաընկերության որոշելու հարցերն են եւ բյուջետային հաշվարկները:

«Այսօր, երբ մեր հանրապետությունում արդեն իրավիճակ է փոխվել, մարդիկ սկսել են վերջապես գնահատել ու հասկանալ՝ ինչքան կարեւոր է, որ միջազգային հանրությունը խոսի Հայաստանի մասին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հրաշալի կլինի, եթե նման հսկա մի տոն գա Հայաստան` երաժշտության տեսքով, ինչքան առաջխաղացում կունենան մեր երիտասարդները, մեր կամավորները: Դա մի մեծ նշաձող կլինի Հայաստանի եւ մեր տուրիզմի համար: Այսինքն՝ այստեղ միայն հեռուստաընկերության գործառույթը չէ: Ցանկալի կլինի, որ այս ամենին շատ լուրջ վերաբերվեն նաեւ այլ օղակներ եւ սրանում տեսնեն նաեւ երկրի շահը»,- եզրափակեց նա:

Աղբյուրը՝ bravo.am

Հարակից նյութեր

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr
Գործնական
08:30 Մայիս 20 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում … ...
Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Գործնական
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Գործնական
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ
Գործնական
22:04 Մայիս 19 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test