Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի անդրադարձը

08:00 Հունվար 20 2018
*
Աշխարհ
Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի անդրադարձը

«Կոմսոմոլսկայա պրավդա. Վորոնեժ»  թերթը հրապարակել է Հայաստանին նվիրված անդրադարձ, որը գրվել է մեր երկիր կատարած ուղևորության արդյունքում:
Անդրադարձի հեղինակը նկատում է, որ հնագույն երկիր կատարած ուղևորությունն անմոռանալի են դարձնում հեքիաթային վայրերը, տաք կլիման, տեղի խոհանոցն ու բարեսիրտ մարդիկ, որոնք խոսում ու հասկանում են ռուսերեն:
«Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում: Առաջին վայրը, որ ձմռանը Հայաստան եկած զբոսաշրջիկը պետք է այցելի, Ծաղկաձորն է: Հանգստի այս կենտրոնն ամենամեծն ու հայտնին է երկրում»,-նշվում է  անդրադարձում:

Հեղինակը նկատում  է, որ այն իր հարմարություններով չի զիջում Շվեյցարիային, և ի տարբերություն այդ երկրի՝ գներն այստեղ ավելի մատչելի են:
Ծաղկաձորից բացի հեղինակը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին լինել Կովկասի գոհար համարվող Սևանալճում, Գառնի հեթանոսական տաճարում, քարանձավափոր Գեղարդի վանքում, Երևանի կոնյակի գործարանում, ինչպես նաև ուսումնասիրել Երևանի տեսարժան վայրերը՝ այդ թվում նաև «Մեգերյան կարպետ» գորգագործական ֆաբրիկան: Հեղինակը նկատում է, որ այստեղ գորգեր են պատրաստվում հոլիվուդյան աստղերի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:

«Հայաստանը կարող է սիրահարեցնել իրեն: Յուրաքանչյուրը կկարողանա այնտեղ իրեն հոգեհարազատ բան գտնել՝ սահել ձյունապատ լանջերով, հիանալ լճի ու այն երիզող լեռների պատկերով, զմայլվել ճարտարապետական հուշարձաններով, ծանոթանալ հայկական ինքնատիպ խոհանոցին, վայելել բաց ու բարեսիրտ մարդկանց հետ շփումը»,-եզրափակել է հեղինակը:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ
Աշխարհ
22:55 Մայիս 19 2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել … ...
Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի
Աշխարհ
22:11 Մայիս 19 2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ անհանգստացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերով։ «Խորապես անհանգստացած … ...
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ
Աշխարհ
22:08 Մայիս 19 2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ … ...
Փրկարարների չորս խումբ մոտեցել է Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայր
Աշխարհ
21:53 Մայիս 19 2024
Առնվազն չորս փրկարարական խումբ մոտեցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայրին։ Այս մասին հայտնել է … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test