Նշխարը շան բերանում տեսեք ինչ է դառնում

14:02 Օգոստոս 16 2017
*
Բնություն
Նշխարը շան բերանում տեսեք ինչ է դառնում

«Թեղուտ

Հանքի միայն պղնձի ու մոլիբդենի պաշարը 2007-ին իշխանությունը գնահատել է մոտ 30 մլրդ դոլար (26-35 մլրդ): Հանքի շահագործման ծրագրով Հայաստանի բյուջետային եկամուտը կարող է լինել 40 տարում մոտ 600 մլն դոլար, 30 մլրդի մոտ 2 տոկոսը: Առավելագույնը մոտ այդքան էլ կարող է լինել հարակից եկամուտը՝ աշխատավարձեր, աշխատողների սպասարկման բիզնեսների ստեղծած հավելյալ արժեք եւ այլն: Ընդամենը՝ գնի 4-5 տոկոսը:

30 մլրդ դոլարի մեջ չեն հաշված մյուս մետաղների, այդ թվում ոսկու գները, ասում են՝ խտությունը շահութաբեր չէ արդյունահանման համար :)

Բնությանը տրվելիք վնասների եւ էնդեմիկ տեսակների ոչնչացման մասին կարող եմ 3 ամիս անընդմեջ խոսել: Բնապահպանները եւ մասնագետները ամեն ինչ մանրամասն ասել, բողոքել ու բացատրել են: Խաղաղ ճանապարհով էս հրաշքի թալանը կասեցնել չի հաջողվել, բնապահպանները, իրավապաշտպանները եւ թեղուտցիներից մի քանիսը բարեխիղճ եւ սպառիչ ջանքեր են ներդրել օրենքի շրջանակներում, ինչպես ասում են, բայց չհաջողվեց սրանց դեմն առնել:

Շահագործման թույլտվությունը տրվել է 2007 թվին, երբ Սերժիկ Սարգսյանը դեռ վարչապետ էր: Այս ամենը իրեն հայտնի է եղել, մարդը անձնական զիլ շահագրգռություն ունի էս թալանի եւ հոշոտման մեջ: Խոսրովի անտառը բնությունն է վառում, սա՝ էս հրեշների արածն է: Այ սովալլուկներ, որ ձեր ետ գցած անշարժ գույքի համար 4 տոկոս վճարեմ, կտա՞ք ինձ: Չեք տա, բա ինչու եք մեր ու երկրի ունեցվածքը 4 տոկոս գնով գրպանում …

ՀԳ.
15 րոպե առաջվա լուսանկար է, փորձի յուրայիններից բացի մեկը մտնի էս տարածքները, ասպատակիչները տեղում կգնդակահարեն ու կխառնեն պղնձի հանքանյութին:

Լեզու իմացողներին խնդրում եմ.-Ձեր իմացած լեզուներով թարգմանեք եւ տարածեք էս պատմությունը …»:

Հեղ.՝ Լևոն Բարսեղյան

Հարակից նյութեր

Հայաստանում բեզոարյան այծի որս է կատարվել․ Կարմիր գրքում գրանցված վայրի այծի որսն արգելված է
Բնություն
19:45 Փետրվար 06 2021
«Տրոֆեյնայա օխոտա» յութուբյան ալիքը 3 օր առաջ տեսանյութ է հրապարակել բեզոարյան այծի որսի մասին։ Ըստ տեսանյութի, ենթադրվում է , որ … ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 25.01 – 30.01
Բնություն
00:07 Հունվար 26 2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում … ...
Սպասվում  է ձյուն ՀՀ ողջ տարածքում
Բնություն
21:07 Հունվար 17 2021
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը  հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է … ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բնություն
11:33 Նոյեմբեր 29 2020
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test