Շարմազանովը կոչ է անում համայնքների խոշորացման հարցում լսել ժողովրդին

14:13 Հունիս 08 2017
*
Քաղաքականություն
Շարմազանովը  կոչ է անում համայնքների խոշորացման հարցում լսել ժողովրդին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմ է համայնքների խոշորացմանը, բայց միևնույն ժամանակ կառավարությանը կոչ է անում լսել ժողովրդի, համայնքի ղեկավարների, պատգամավորների ձայնը: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ համայնքների խոշորացման հիմքում պետք է լինի ժողովրդի շահը: 

«Մենք ձգտում ենք ռեսուրսների մոբիլիզացիայի ու ռացիոնալ կառավարման: Փաստացիորեն կարող ենք տեսնել՝ Թումանյանի տարածաշրջանում  միավորված բազմաթիվ  գյուղերում դրական տեղաշարժ կա: Մենք պետք է հետևենք, հասկանանք՝ եթե կա դրական առաջընթաց,  պիտի կողմ քվեարկենք, իսկ եթե ոչ,  ուրեմն՝ ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ այս հարցում պետք է շատ ուշադիր լինել, քանի որ այն շատ զգայուն է ու մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանրության համար: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հարկավոր է ամեն ինչ հաշվի առնել և կշռադատել:

Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք:

Աղբյուր՝ past.am

Հարակից նյութեր

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Քաղաքականություն
13:45 Ապրիլ 27 2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … ...
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ «Ես … ...
Կարող է՝ ինչ-որ պահի հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
18:34 Ապրիլ 09 2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի … ...
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:08 Փետրվար 24 2024
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test