«Տավուշ տեքստիլ»-ը ընդլայնում է արտադրության ծավալները

16:15 Հունիս 08 2017
*
Տնտեսություն
«Տավուշ տեքստիլ»-ը ընդլայնում է  արտադրության ծավալները

Տավուշի սահմանամերձ համայնքներում շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը: Ընկերության Բերդ և Արծվաբերդ համայնքների արտադրամասերում շրջայցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանն ընդգծեց, որ Բերդ համայնքում ընկերությունը ձեռք է բերել նախկին «Ռելեի գործարան»-ի տարածքը, որն ունի 5 շենք-շինություն: «Հիմնական արտադրական մասնաշենքը կլինի եռահարկ շինությունը, յուրաքանչյուր հարկի մակերեսը կազմում է 1600քմ: 2018թ. մարտից նախատեսվում է կառուցել ևս մեկ արտադրական մասնաշենք՝ 2500 քմ ընդհանուր մակերեսով, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ. հունիսին: Բերդի մասնաճյուղում իրականացվելու են ձեռնոցների արտադրության ամբողջական ցիկլը ներառող աշխատանքներ, մասնավորապես՝ գործում, եզրակարում և ծածկութապատում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Եզեկյանը:

2017թ. հունիսի վերջին մասնակի կմեկնարկի արտադրական մասնաշենքի 3-րդ հարկի արտադրամասը, որտեղ կտեղադրվի 100-120 հաստոց և կաշխատի շուրջ 40 աշխատակից: Արտադրամասերն ամբողջ հզորությամբ աշխատելու ժամանակ նախատեսվում է աշխատակիցների ընդհանուր թիվը հասցնել 800-ի՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Միքայել Եզեկյանը նաև հավելեց, որ ընկերությունն ընդլայնում է նաև Արծվաբերդ համայնքի արտադրամասի տարածքը, որի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նրա խոսքով՝ ընկերության արտադրանքի պահանջարկը մեծ է, քանի որ մեծ է նաև շուկան: Ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան և Ուկրաինա, սակայն մտածում են նաև ԱՄՆ և Եվրոպա արտահանում իրականացնելու մասին:

«Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանն էլ լրագրողների հետ զրույցում մեծ հպարտությամբ ընդգծեց, որ սահմանամերձ համայնքներում ներդրումներ է կատարել ու դրա համար չի փոշմանել: Նա այլ անձանց ևս կոչ արեց առանց հապաղելու սահմանամերձ համայնքներում ներդրում կատարել՝ վստահեցնելով, որ փխրուն խաղաղության վիճակը որևէ կերպ չի խանգարում ներդրում կատարելուն և շահույթ ստանալուն: «Ես վաղուց էի ցանկանում Տավուշի մարզում ձեռնոցների արտադրություն հիմնել: Հետո տեսա, որ կա դրա լուծման բանալին, քայլ արեցի այդ ուղղությամբ և ստացվեց: Ես մի արտադրամաս ունեմ Չորաթան համայնքում, մեկը՝ Արծվաբերդում, երրորդը հիմնում ենք Բերդում: Մի փոքր արտադրամաս էլ ունենք Մովսես գյուղում: Անցած տարի մեր շրջանառությունը կազմել է 1 միլիարդ դրամից ավելի, իսկ այս տարի կլինի երկու միլիարդից ավելի»,- ընդգծեց նա:

Սուրեն Երիցյանը վստահեցնում է, որ որևէ խնդիր չունի և զգում է պետության աջակցությունը: Նա նշեց, որ ընկերությունն ամբողջությամբ ազատված է շահութահարկից, ինչն ավելի է հեշտացնում իրենց աշխատանքը, քանի որ, բացի հարկ վճարելուց, ազատված են նաև փաստաթղթաշրջանառությունից, ինչը բարդացնում է աշխատանքը:

Աղբյուրը՝ past.am

Հարակից նյութեր

Ցուկերբերգը 6․6 մլրդ դոլար է կորցրել Facebook-ում խափանումների պատճառով
Տնտեսություն
13:20 Հոկտեմբեր 05 2021
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերությանը պատկանող սոցցանցերի և ծառայությունների գլոբալ խափանումների ֆոնին կորցրել է 6,6 մլրդ դոլար և վեցերորդ տեղն … ...
Հայաստանը մտադիր է սկսել հարվածային անօդաչու սարքերի սերիական արտադրություն
Տնտեսություն
15:47 Փետրվար 09 2021
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանը հաջողությամբ արտադրում է հետախուզական անօդաչու թռչող սարքեր, … ...
Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին
Տնտեսություն
16:23 Հունվար 20 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Տնտեսություն
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test