«Այբը» հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին

13:00 Մարտ 24 2018
*
Հաջողություն
«Այբը» հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին

«Այբ» դպրոցի շենքը հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին, որը շնորհվում է կրթության ոլորտում լավագույն ճարտարապետական նախագծի համար:

Martela EdDesign Award ճարտարապետական մրցույթի կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների կարճ ցուցակը:

«Լավագույն դպրոց» անվանակարգում մրցանակին հավակնում է 5 հանրակրթական հաստատություն, այդ թվում «Այբ» նորարարական դպրոցի նոր մասնաշենքը, որը բացվել է 2017-ի հոկտեմբերին: Նախագծի հեղինակն է «Ստորակետ» ստուդիան:

Հավակնորդների թվում են նաև Մոսկվայի թիվ 548 դպրոցի ինժեներական կորպուսը, Լատվիայի Պինկի բնակավայրում գտնվող միջազգային Exupery ուսումնական հաստատությունը, Կազանի միջազգային դպրոցն ու Մոսկվայի «Խորոշկոլա» ուսումնական կենտրոնը, հայտնում է eddesignaward.com-ը:

Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում՝ ամփոփիչ խորհրդաժողովի ժամանակ:

Նախագծերը գնահատող կոմիտեի կազմում են կրթության ոլորտի ճարտարապետներ ու փորձագետներ, որոնք ուսումնասիրել են երկար ցանկում ընդգրկված բոլոր օբյեկտներն ու 40 պարամետր հաշվի առնող հարցաթերթիկ լրացրել: Կարճ ցուցակում ընդգրկված հավակնորդները կդիտարկվեն հեռավար Միջազգային փորձագիտական խորհրդի կողմից, որը լոււսանկարներից ու գծագրերից բացի հիմնվելու է ժյուրիի անդամների կազմած վերլուծական եզրակացության վրա:

«Այբ» դպրոցը հիմնվել է 2011-ին Երևանում:

Աղբյուրը՝ panarmenian.net

Հարակից նյութեր

5 քայլ աշխատանքային գործընթացը կառավարելու համար
Հաջողություն
17:04 Հունվար 19 2021
Հիմնական մեթոդը, որի միջոցով կարող եք տիրապետել աշխատանքի ընթացքը հանգիստ ու վստահ կառավարելու արվեստին, բաղկացած է ընդամենը 5 քայլից։ Այս … ...
Ինչպես մուրացկան եղբայրները միանգամից դարձան միլիոնատերներ
Հաջողություն
10:15 Հուլիս 03 2020
Բուդապեշտի մերձակայքում բնակվող 39-ամյա և 41-ամյա անտուն եղբայրները, ովքեր երկար տարիներ փողոցներում մուրացկանությամբ են զբաղվել, դարձել են միլիոնատեր: Տարիներ առաջ … ...
Ամուսինները գնեցին այս ամանը 3 դոլարով, սակայն երբ տեսան, թե ինչ կա դրա ետևում, միանգամից հարստացան․ ահա թե ինչպես
Հաջողություն
18:30 Հունիս 23 2020
Զույգը, ով ապրում է Նյու Յորքում, ձեռքի վրայից անսպասելիորեն գնել էր մի իրական գանձ։ Նրանք հիշում են, որ այդ օրը … ...
Աշխարհի ամենահարուստ մարդը բացահայտել է իր ընկերության հաջողության գաղտնիքը
Հաջողություն
23:25 Մայիս 29 2020
Amazon ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ համարվող Ջեֆ Բեզոսն ընկերության համար գլխավոր չափանիշ է անվանել հաճախորդների նկատմամբ ուշադրությունը: Այս մասին … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test