Միհրանը կապ չունի տեղի ունեցած փոխհրաձգության հետ

15:35 Հունիս 08 2017
*
Սպորտ
Միհրանը  կապ չունի տեղի ունեցած փոխհրաձգության հետ

Միհրան Հարությունյանը որեւէ կապ չունի Մոսկվայում տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Ես հենց նոր համացանցից տեղեկացա շրջանառվող լուրերին, Միհրանի հետ զրուցեցի, նա հայտնեց, որ կռվի վայրում եղել է, բայց չի մասնակցել: Այս պահին Միհրան Հարությունյանը հիվանդանոցում է եւ պատրաստվում է ձեռքի վիրահատությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Միհրան Հարությունյանը, ըստ ռուսական Life.ru-ի, Մոսկվայի կենտրոնում կռվի է բռնվել իր ընկերոջ` Սամվել Ավետյանի հետ, եւ իր մոտ եղած տրավմատիկ ատրճանակից կրակել եւ ոտքից վիրավորել է Ավետյանին:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն Սամվել Ավետյանը հրաժարվել է հոսպիտալացվելուց եւ բողոք չի ներկայացրել Միհրան Հարությունյանի դեմ:  Ընկերները ոստիկանությանը պնդել են, որ կրակոցը հնչել է պատահաբար:

«Միհրան Հարությունյանը ոչ մեկի վրա չի կրակել, կռվի չի բռնվել որեւէ մեկի հետ: Այդ մասին փաստում է նաեւ ինքն անձամբ, ում հետ ես ինքս եմ խոսել: Նման միջադեպ եղել է, բայց մեր օլիմպիական փոխչեմպիոնը դրա մասնակիցը չի եղել: Դեպքը եղել է այսպես. Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում հայերի միջեւ կռիվ է ծագել, կրակոց է եղել, բայց Միհրանն այդ պահին այդտեղ չի եղել: Նրա անունը շրջանառվում է, քանի որ այնտեղ կայանված է եղել Միհրանի մեքենան: Ոստիկանությունը ուսումնասիրել է այնտեղ դեպքի պահին գտնվող մեքենաները, այդ թվում եւ Միհրանինը:

Այս պահին Միհրան Հարությունյանը գտնվում է հիվանդանոցում, բուժզննման է, քանի որ վաղը տեղի է ունենալու նրա ձեռքի վնասվածքի հերթական վիրահատությունը: Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանն արդեն վիրահատվել էր, նա արդեն աստիճանաբար մարզվում էր, բայց ոչ լիարժեք: Օրերս, հերթական բուժզննման արդյունքում պարզվել է, որ նրա ձեռքի ջլերից մեկը պոկված է եւ լիարժեք վերականգնվելու համար եւս մեկ վիրահատության անհրաժեշտություն կա:

Այս տարի Միհրան Հարությունյանը չի միանա մեր հավաքականին: Շատ էինք ցանկանում, որ օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցեր, բայց այս տարի դեռեւս չի լինի հավաքականում: Վիրահատությունից հետո կրկին երկար վերականգնողական փուլ կանցնի:

Ինչ մնում է այդ խոսակցություններին, դրանք իրականությանը չհամապատասխանող լուրեր են»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Աղբյուր՝ news.am

Հարակից նյութեր

Մեսսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է
Սպորտ
20:04 Մայիս 17 2024
MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է լիգայի խաղացողների աշխատավարձերի տվյալները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին … ...
Ֆերնանդեշը չի բացառել, որ կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից
Սպորտ
17:44 Մայիս 01 2024
Պորտուգալացի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է թիմից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։ «Ես լիովին անկեղծ կլինեմ՝ … ...
Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտ
20:49 Ապրիլ 27 2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում … ...
Լիտվացի աթլետը գերազանցել է 37 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդը
Սպորտ
20:43 Ապրիլ 16 2024
Լիտվացի աթլետ Միկոլաս Ալեկնան սահմանել է սկավառականետման համաշխարհային ռեկորդ։ Օկլահոմայում կայացած մրցաշարում 21-ամյա մարզիկը գրանցել է 74,35 մետր արդյունք՝ գերազանցելով … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test