Աստղեր, որոնք ծանր մանկություն են ունեցել, սակայն կարողացել են հաջողության հասնել (լուսանկարներ)

07:00 Ապրիլ 05 2018
*
Գործնական
Աստղեր, որոնք ծանր մանկություն են ունեցել, սակայն կարողացել են հաջողության հասնել (լուսանկարներ)

Հոգեբաններն ասում են, որ հասուն մարդու խնդիրներն ու վախերը գալիս են վաղ մանկությունից, այդ շրջանում տարած հոգեկան տրավմաներից: 
Հայտնի է, որ բազմաթիվ աստղեր, որոնք այժմ հաջողակ մարդու օրինակ են միլիոնավոր երկրպագուների համար, ծանր մանկություն են ունեցել: Այնուհանդերձ՝ նրանց հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտներն ու դառը փորձից ճիշտ դասեր քաղել:
Ստորև AdMe.ru-ն ներկայացրել է նման ճակատագրով մի քանի հայտնիների.

Շարլիզ Թերոն
Հարավային Աֆրիկայում ծնված դերասանուհին 15 տարեկանում ականատես է եղել մոր կողմից հոր սպանության դեպքին:
«Կարծում եմ, որ այդ դեպքը շատ է ազդել հասուն կյանքիս վրա: Փոքր ժամանակ ծանր էր ապրել հարբեցողի կողքին, արթնանալ՝ չիմանալով, թե ինչ կարող է տեղի ունենալ»,-ասել է օսկարակիր դերասանուհին:

Թոմ Կրուզ
Հոլիվուդյան աստղը պատմել է, որ շնորհակալ է ծանր մանկությանը՝ տված արժեքավոր փորձառության համար: Հայտնի Է, որ դերասանի հայրն անհարգալից էր վերաբերվում կնոջը: Բացի այդ, ընտանիքը շատ աղքատ էր: Նշվում է, որ Կրուզը 12 տարեկանից սկսած աշխատել է՝ ընտանիքին օգնելու համար:

Դեմի Մուր

Դերասանուհու խոսքով՝ փոքր ժամանակ իր ընտանիքը մշտական բնակության վայր չի ունեցել: Մուրը մանուկ ժամանակ փոխել է 30 քաղաք: Նրա մայրն ու խորթ հայրն անընդհատ հարբեցողությամբ են զբաղվել, սկանդալներ ու վեճեր սարքել: Արդյունքում՝ դերասանուհին 16 տարեկանում փախել է տնից:

Սելին Դիոն

Աշխարհահռչակ երգչուհին սերում է կարիքավոր բազմազավակ ընտանիքից: Հայտնի է, որ Դիոնն ընտանիքում 14-րդ երեխան է: Նա 5 տարեկանից երգել է ռեստորանում՝ ընտանիքին օգնելու համար:

Սառա Ջեսիկա Փարքեր
Դերասանուհին խոստովանել է, որ աղքատ մանկության պատճառով այդպես էլ չի կարողացել ձերբազատվել աղքատության հանդեպ ունեցած վախից: Նրա ընտանիքում եղել է 8 երեխա, ու գումարն ընդհանրապես չի բավականացրել: Փարքերն ամենից շատ վախենում էր ընտանիքին առանց սնունդ թողնելուց: Կինոկարիերա սկսելով՝ նա ավելի շատ ձգտել է հարստության, ոչ թե փառքի: Վեց տարեկանից Փարքերը գումար է վաստակում՝ զբաղվելով դերասանությամբ, իսկ դեռահաս ժամանակ որպես վաճառող է աշխատել:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test