Հարստանալու 6 կանոն՝ միլիարդատեր Ուորեն Բաֆեթից

21:59 Ապրիլ 09 2018
*
Գործնական
Հարստանալու 6 կանոն՝ միլիարդատեր Ուորեն Բաֆեթից

Ամերիկացի գործարար, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ուորեն Բաֆեթի կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար: Երբ վերջինս 1962-ին սկսեց գնել «Բերքշիր Հեթուեյ» ընկերության բաժնետոմսերը, դրանք վաճառվում էին 7.50 դոլարով: Այժմ նա հոլդինգի նախագահն է, իսկ մեկ բաժնետոմսը վաճառվում է 119 000 դոլարով: Այս մասին գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով գործարարի՝ հաջողության հասնելու գաղտնիքները, որոնք տպագրվել են նրա մասին կենսագրական գրքում:

1. Կրկին ներդնել ստացված եկամուտը
Երբ առաջին անգամ գումար ես վաստակում, պետք չէ այն ծախսել, փոխարենը կարելի է ներդնել: Դա Բաֆեթը սովորել է սեփական փորձով: Ընկերոջ հետ պատանեկան տարիքում նա պինբոլի խաղասարք է տեղադրել վարսավիրանոցում: Ստացված գումարով նրանք ևս 8 սարք են տեղադրել տարբեր վայրերում: Որոշ ժամանակ անց վաճառելով սարքերը՝ Բաֆեթը կարողացել է բաժնետոմսեր գնել և սեփական փոքր բիզնեսը վարել:

 
 

2. Տարբերվելու ցանկություն
Պետք չէ որոշումներ կայացնել մարդկանց ասածների կամ արածների հիման վրա:

3. Բանակցել գործն սկսելուց առաջ
Որևէ գործ սկսելուց առաջ պետք է բանակցել և մինչև վերջ քննարկել բոլոր կետերը մյուս կողմի հետ, այնուհետև կատարել առաջադրված աշխատանքը: Այս փորձը Բաֆեթը ձեռք է բերել դպրոցական հասակում, երբ իր պապն իրեն ու իր ընկերոջը վարձել էր հող փորելու համար: Ժամեր տևած աշխատանքից հետո պապը նրանց երկուսին միասին 90 ցենտ է վճարել:

4. Սահմանափակել պարտքի ծավալները
Բաֆեթը երբեք զգալի գումար պարտքով չի վերցրել՝ ոչ ներդնելու համար, ոչ էլ գրավի դիմաց:

5. Համառ լինել
Համառությամբ և հնարամտությամբ կարելի է շրջանցել մրցակիցներից շատերին: Դրա համար կարևոր են նաև բանակցային ունակությունները:

6. Գնահատել ռիսկերը
1995-ին, երբ Բաֆեթի որդին՝ Հոուին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից մեղադրվեց գների շահարկման մեջ, հայրը նրան առաջարկեց մտածել, թե ինչ կարող է ավելի վատ լինել, եթե նա մնա ընկերությունում: Հասկանալով հնարավոր վտանգները՝ նրա որդին հաջորդ օրը դուրս եկավ աշխատանքից:

 Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test