Իջևանում վիրավորների թիվն ավելանում է․ 25 ոստիկան և մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց (թարմացվող)

00:08 Հուլիս 18 2019
*
Հասարակություն
Իջևանում վիրավորների թիվն ավելանում է․ 25 ոստիկան և մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց (թարմացվող)

Այսօր ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: «Հետքի» փոխանցմամբ՝ ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են և քարերով ծեծկռտուք սկսել:

Իջևան քաղաքի բնակիչներից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ այս պահի դրությամբ 9 վիրավոր կա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. 9-նն էլ՝ ոստիկաններ:

Իջևանի բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնել են, որ բախումների հետևանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն. «Բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց թվում կան մի քանի ոստիկաններ ու քաղաքացիներ»։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն, սակայն ինքն ականատես է բախումներին և տեղյակ է, որ շտապօգնության մեքենա է հերթապահում վայրում:

Մարզպետն ասել է, որ ցույցի մասնակիցներն անդրդրվելի են, մտադիր չեն ճանապարհը բացել և պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից և հասցնել Երևան:

Հայկ Չոբանյանը նշել է, որ պատկան մարմինները դեռ երեկ են վստահեցրել ապօրինի ծառահատում իրականացնողներին, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի լինի: Տավուշի մարզպետը տեղեկացրել է նաև, որ սոցիալական խնդիրը լուծելու համար իրենք 3 այլընտրանքային տարբերակ են առաջարկել նրանց, սակայն ցուցարարները հրաժարվել են:

23:09 Իջեւանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժածների թիվը հասել է 13-ի. որոնցից մեկը ցուցարար է, մյուսները՝ ոստիկան: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելել է գլխավոր բժիշկը:

«Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասել է Վազգեն Մարգարյանը:

Իջևանում այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով, Aysor.am-ի տեղեկություններով, վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։ Իջևան է մեկնել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

168․am

Հարակից նյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում. երթուղին պարզ է (ուղիղ)
Հասարակություն
13:29 Մայիս 13 2024
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում: Նա նախօրեին հայտարարել էր, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է … ...
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Հասարակություն
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Հասարակություն
14:31 Մայիս 09 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test