Forbes-ը հրապարակել է 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցանկը, որում ներառված են նաև հայազգի մեծահարուստներ

18:00 Ապրիլ 23 2018
*
Գործնական
Forbes-ը հրապարակել է 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցանկը, որում ներառված են նաև հայազգի մեծահարուստներ

Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, որից պարզ է դառնում, որ մասնակիցների ընդհանուր կարողությունն ավելացել է 25 մլրդ դոլարով՝ հասնելով 485 մլրդ դոլարի: Ինչ վերաբերում է միլիարդատերերի թվին, ապա այն 96-ից հասել է 109-ի:

Պարբերականը նկատում է, որ 2017 թվականը բարեհաջող տարի է եղել վարկանշային աղյուսակում ներառված մեծահարուստների համար՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին և տնտեսական այլ խնդիրներին։

Հայտնի է, որ այս տարվա ցանկում ներառվելու համար հարկավոր էր առնվազն 500 մլն դոլար կարողություն ունենալ, իսկ ցանկի առաջին տասնյակում տեղ գտնելու համար՝ 12.5 մլրդ դոլար:
Նշվում է, որ լավագույն ցուցանիշներ են արձանագրել մետալուրգիական ոլորտի ներկայացուցիչները՝ Վլադիմիր Լիսինը (19.1 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (18.7 մլրդ դոլար), Լեոնիդ Միխելսոնը (18 մլրդ դոլար), Վագիթ Ալեքպերովը (16.4 մլրդ դոլար), Գենադի Տիմչենկոն (16 մլրդ դոլար), Վլադիմիր Պոտանինը (15.9 մլրդ դոլար), Անդրեյ Մելնիչենկոն (15.5 մլրդ դոլար), Միխայիլ Ֆրիդմանը (15.1 մլրդ դոլար), Վիկտոր Վեքսելբերգը (14.4 մլրդ դոլար), Ալիշեր Ուսմանովը (12.5 մլրդ դոլար):

Վարկանշային աղյուսակում ներառվել են նաև հայազգի գործարարներ: Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 մլրդ դոլարով գտնվում է 28-րդ հորիզոնականում: Նրան հաջորդում է Սամվել Կարապետյանը, որը 3.7 մլրդ դոլարով գտնվում է 30-րդ հորիզոնականում:

Mamba և Badoo ծանոթությունների ծառայությունների ստեղծող Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց) 1.5 մլրդ դոլարով զբաղեցրել է ցանկի 63-րդ հորիզոնականը։ 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա նա 950 մլն դոլար կարողությումբ գտնվում է 109-րդ հորիզոնականում: 141 և 142-րդ հորիզոնականներում են գտնվում  Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրն ունի 750 մլն դոլար: «ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիր-ղեկավար Ալբերտ Ավդոլյանը 700 մլն դոլար կարողությամբ զբաղեցրել է 146-րդ հորիզոնականը։ Ցանկի վերջին՝ 200-րդ հորիզոնականը զբաղեցրել է ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը՝ 500 մլն դոլար կարողությամբ։

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test