Ջենիֆեր Լոպեսը, Թրամփն ու Կիմ Չեն Ընը ներառվել են Time-ի՝ տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում (լուսանկար)

14:00 Ապրիլ 21 2018
*
Հաջողություն
Ջենիֆեր Լոպեսը, Թրամփն ու Կիմ Չեն Ընը ներառվել են Time-ի՝ տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում (լուսանկար)

Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որում ներառվել են քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ, մարզիկներ:
Այս կապակցությամբ ամսագրի համար ներկայացվել է 6 տարբեր շապիկ, որոնցից մեկը զարդարել է ցանկում ներառված երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը:
Հայտնի է, որ ամսագիրն արդեն 15-րդ տարին է` ներկայացնում է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:
Այս տարվա ցանկում ներառված հանրաճանաչ դեմքերից են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կոնգրեսական Նենսի Փելոսին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, երգչուհիներ Քարդի Բին, Ռիհանան, Ջենիֆեր Լոպեսը, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, դերասանուհիներ Գալ Գադոտը, Գրետա Գերվիգը, Նիկոլ Քիդմանը, արքայազն Հարին ու նրա հարսնացու Մեգան Մարքլը, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, այլք:

Հայտնի է, որ այս տարվա ցանկը ռեկորդ է սահմանել ներառված կանանց թվով՝ 45 կին:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

5 քայլ աշխատանքային գործընթացը կառավարելու համար
Հաջողություն
17:04 Հունվար 19 2021
Հիմնական մեթոդը, որի միջոցով կարող եք տիրապետել աշխատանքի ընթացքը հանգիստ ու վստահ կառավարելու արվեստին, բաղկացած է ընդամենը 5 քայլից։ Այս … ...
Ինչպես մուրացկան եղբայրները միանգամից դարձան միլիոնատերներ
Հաջողություն
10:15 Հուլիս 03 2020
Բուդապեշտի մերձակայքում բնակվող 39-ամյա և 41-ամյա անտուն եղբայրները, ովքեր երկար տարիներ փողոցներում մուրացկանությամբ են զբաղվել, դարձել են միլիոնատեր: Տարիներ առաջ … ...
Ամուսինները գնեցին այս ամանը 3 դոլարով, սակայն երբ տեսան, թե ինչ կա դրա ետևում, միանգամից հարստացան․ ահա թե ինչպես
Հաջողություն
18:30 Հունիս 23 2020
Զույգը, ով ապրում է Նյու Յորքում, ձեռքի վրայից անսպասելիորեն գնել էր մի իրական գանձ։ Նրանք հիշում են, որ այդ օրը … ...
Աշխարհի ամենահարուստ մարդը բացահայտել է իր ընկերության հաջողության գաղտնիքը
Հաջողություն
23:25 Մայիս 29 2020
Amazon ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ համարվող Ջեֆ Բեզոսն ընկերության համար գլխավոր չափանիշ է անվանել հաճախորդների նկատմամբ ուշադրությունը: Այս մասին … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test