Իշխանությունը խոստանում է կոռուպցիան լիովին արմատախիլ անել

11:20 Հունիս 09 2017
*
Քաղաքականություն
Իշխանությունը խոստանում է կոռուպցիան լիովին արմատախիլ անել

Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին հարցը: Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների եւ ՀՅԴ-ի առաջարկով ավելացվել է այն դրույթը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մրցութային խորհրդի կազմում կարող են ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու առաջադրել եւ Հանրային խորհրդի կողմից էլ նաեւ թեկնածու կարող է նշանակվել: Վերջինս պետք է լինի քաղհասարակության ներկայացուցիչ: «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկել էր դռնփակ նիստ անցկացնելիս հստակ պատճառաբանություն լինի, առաջարկն ընդունվել է: Լենա Նազարյանն առաջարկել էր հայտարարագրման բովանդակությունը փոխել եւ ընդգրկել այնտեղ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ճամփորդությունների ծախսերը, զավակների կրթության վարձավճարները եւ, ասենք, հանդիսությունների, խնջույքների ծախսերը Այդ առաջարկը խոստանում են ավելի ուշ քննարկել: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այդ հանձնաժողովի անկախությունը, անկողմնակալությունը ապահոված չէ, այդ սկզբունքները տեղ չեն գտել նախագծում: Գեւորգ Պետրոսյանի քննադատությունը Արփինե Հովհաննիսյանը չընդունեց, նա ասաց, որ հանձնաժողովի գլխավոր սկզբունքներից մեկը կոլեգիալությունն է եւ կարող է ապահովել իր անկախությունն ու անկողմնակալությունը: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Այս պահին եղած հնարավորությունների շրջանակում այս հանձնաժողովի ստեղծումը, ազդարարի ինստիտուտը կարող ենք օգտագործել: Կարող էինք ավելի ուժեղ հանձնաժողով ստեղծել: Եթե ՀՀ քաղաքացիները գնային եւ միահամուռ ձայն տային «Ելք» դաշինքին, դրա արդյունքում համալիր հակակոռուպցիոն մարմին կստեղծվեր այնպես, ինչպես կա մեր ծրագրում»: Մարուքյանն ասաց՝ «Ես կզարմանամ, եթե վաղը տեսնեմ, որ ՀՀԿ-ականները հանկարծ ազդարար լինեն եւ դիմեն Հակակոռուպցիոն մարմնին, պարզ է, որ սա մեխանիզմ է՝ ընդդիմության համար, մեր օգտագործելու, հրապարակային դաշտ բերելու միջոցով է, որ այն կարող է կայանալ»: Նա ասաց, որ հենց այս մարմնի ստեղծման առաջին իսկ օրից օգտագործելու են այն եւ պայքարելու են կոռուպցիայի դեմ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Մենք աշխատում ենք բոլորի ջանքերը ներդնել, որ կոռուպցիան լիովին արմատախիլ անենք մեր երկրում»: Նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց միաձայն՝ 92 կողմով: Մինչ քվեարկությունը՝ Նիկոլ Փաշինյանը կատակեց՝ հուսով եմ, որ Էդմոն Մարուքյանի ելույթից հետո, երբ ներկայացրեց, թե ինչպես կարող է օգտագործվել հանձնաժողովը, ՀՀԿ-ականները դեմ չեն քվեարկի:   

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Հարակից նյութեր

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Քաղաքականություն
13:45 Ապրիլ 27 2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … ...
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ «Ես … ...
Կարող է՝ ինչ-որ պահի հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
18:34 Ապրիլ 09 2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի … ...
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:08 Փետրվար 24 2024
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test