Ինչպես ստանալ էքստրեմալ ֆոտոշարք՝ ոչ ոչ էքստրեմալ պայմաններում

13:30 Օգոստոս 22 2017
*
Կրեատիվ
Ինչպես ստանալ էքստրեմալ ֆոտոշարք՝ ոչ ոչ էքստրեմալ պայմաններում

Բրազիլացի ուսանողուհի Մարսել Ռանգել դա Կունան սոցկայքերի իր ընկերներին զարմացրել է նոր հրապարակած լուսանկարով, որում 21-ամյա աղջիկը կախված է ծովի մակերևույթից չափազանց բարձր գտնվող ժայռից՝ բռնված լինելով միայն սիրելիի ձեռքից:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, թեև լուսանկարը շատ տպավորիչ է, այնուհանդերձ՝ դրանում մի տարօրինակ բան կա: Աղջիկը մահացու վտանգավոր դիրքում է, նրա կյանքը կարծես մազից է կախված, սակայն, միևնույն ժամանակ, նա աներևակայելիորեն հանգիստ ու ժպտացող դեմք ունի:

Ավելի ուշ պարզվել է, որ Ատլանտյան օվկիանոսի ֆոնին արված լուսանկարն ամենևին էլ չի ֆիքսվել էքստրեմալ պայմաններում:

Այն արվել է Ռիո դե Ժանեյրոյից դեպի հարավ ընկած լողափերից մեկի մոտ: Իրականում աղջիկը չի բարձրացել ժայռի վրա, այլ կախվել է սրածայր քարի կտորից, ինչից հետո 3-րդ անձը ճիշտ ընտրված դիրքից լուսանկարել է: Արդյունքում ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ Կունան իսկական էքստրեմալ է:

Նշվում է, որ բրազիլուհուց բացի, քարի վրա նույնպիսի խաբուսիկ լուսանկար է արել նրա սիրելին:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Փեսայի  փախուստը հարսանիքի նախօրեին․հարսնացուն ամուսնացավ հյուրերից մեկի հետ
Կրեատիվ
17:00 Հունվար 15 2021
Հնդկաստանի Կառնատակա նահանգում հարսնացուն հենց հարսանիքի օրն ամուսնացել է  հյուրերից մեկի հետ այն բանից հետո, երբ փեսացուն փախուստի է դիմել … ...
Ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից Թիթ Նաթ Հանի կանոնները՝ երջանիկ կյանքի համար
Կրեատիվ
23:50 Ապրիլ 05 2020
Մեր ժամանակների ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ բուդդիստ վանական Թիթ Նաթ Հանը, պատմել է կանոնների մասին, որոնք կօգնեն երջանիկ լինել:  Ժպտացեք Եթե … ...
Գերմանիայում սկսվել է զուգարանի թղթի տեսքով տորթերի արտադրություն
Կրեատիվ
16:49 Մարտ 30 2020
Գերմանացի հրուշակագործները որոշել են այս օրերին մեծ պահանջարկ վայելող ապրանքներից մեկի՝ զուգարանի թղթի տեսքով թխվածքներ արտադրել: Այս մասին հայտնում է DW.com-ը: … ...
«Արքային պատասխանը դուր եկավ…»
Կրեատիվ
18:11 Մարտ 27 2020
ԷՍՊԻՍԻ ԲԱՆ Արշավանքներից մեկի ժամանակ պարսից տերության հիմնադիր Կյուրոս Մեծը գերի վերցրեց մի իշխանի՝ ամբողջ ընտանիքով: Կյուրոսը հարցրեց նրան. – … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test