Կալիֆորնիայում փողոցային նկարիչը կեղծ ստվերներ է նկարում՝ շփոթեցնելով անցորդներին

17:30 Օգոստոս 23 2017
*
Կրեատիվ
Կալիֆորնիայում փողոցային նկարիչը կեղծ ստվերներ է նկարում՝ շփոթեցնելով անցորդներին

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ռեդվուդ Սիթի քաղաքում զբոսնելու ժամանակ պարզ է դառնում, որ այնտեղ մի բան այն չէ: Վաղ թե ուշ մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել ստվերների վրա և հասկանում, որ դրանք կեղծ են:

Այսպես, օրինակ, հեծանիվների կայանատեղիները ծաղիկների ստվերներ են թողնում, փոստարկղերն ասֆալտի վրա վերածվում են հրեշների, և այլն:

Bored Panda-ն գրում է, որ այս ամենի պատճառը փողոցային նկարիչ Դեյմոն Բելանջերի գործունեությունն է. նա 20 կեղծ ստվեր է ավելացրել փողոցում գտնվող տարբեր առարկաների մոտ:

«Ստվերներն աշխուժացնում են սովորական առարկաները՝ մարդկանց թույլ տալով մի քիչ ուրախանալ իրենց առօրյայում», – մեկնաբանել է նկարիչն իր աշխատանքները:
Բելանջերի խոսքով՝ սկզբում ինքը նկարում է կավիճով, այնուհետև մգացնում պատկերը մոխրագույն ներկով:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Փեսայի  փախուստը հարսանիքի նախօրեին․հարսնացուն ամուսնացավ հյուրերից մեկի հետ
Կրեատիվ
17:00 Հունվար 15 2021
Հնդկաստանի Կառնատակա նահանգում հարսնացուն հենց հարսանիքի օրն ամուսնացել է  հյուրերից մեկի հետ այն բանից հետո, երբ փեսացուն փախուստի է դիմել … ...
Ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից Թիթ Նաթ Հանի կանոնները՝ երջանիկ կյանքի համար
Կրեատիվ
23:50 Ապրիլ 05 2020
Մեր ժամանակների ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ բուդդիստ վանական Թիթ Նաթ Հանը, պատմել է կանոնների մասին, որոնք կօգնեն երջանիկ լինել:  Ժպտացեք Եթե … ...
Գերմանիայում սկսվել է զուգարանի թղթի տեսքով տորթերի արտադրություն
Կրեատիվ
16:49 Մարտ 30 2020
Գերմանացի հրուշակագործները որոշել են այս օրերին մեծ պահանջարկ վայելող ապրանքներից մեկի՝ զուգարանի թղթի տեսքով թխվածքներ արտադրել: Այս մասին հայտնում է DW.com-ը: … ...
«Արքային պատասխանը դուր եկավ…»
Կրեատիվ
18:11 Մարտ 27 2020
ԷՍՊԻՍԻ ԲԱՆ Արշավանքներից մեկի ժամանակ պարսից տերության հիմնադիր Կյուրոս Մեծը գերի վերցրեց մի իշխանի՝ ամբողջ ընտանիքով: Կյուրոսը հարցրեց նրան. – … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test