Յոթ քայլ՝ հաջողության հասնելու ճանապարհին

14:50 Հունիս 09 2017
*
Հաջողություն
Յոթ քայլ՝ հաջողության հասնելու ճանապարհին

1. Անհագ եղիր

Անհագ լինել՝ նշանակում է, որ քո մեջ կա մի բան, որը քո սրտով չէ: Ինչ-որ բան, որ հուշում է քեզ, որ դու կարող ես եւ արժանի ես շատ ավելիին, քան ունես այժմ, եթե նույնիսկ շրջապատը քեզ համարում է շատ հաջողակ մարդ: Ունեցիր հստակ պատկերացում, թե ինչի ես ուզում հասնել, եւ ինչու ես ուզում իրակագործել հենց այդ նպատակը: Դա քեզ կմղի առաջ:

2. Աշխարհայացք ձեւավորիր

Ճիշտ աշխարհայացքը կարեւոր պայման է՝ հասնելու լուրջ հաջողության, ընդ որում՝ շատ ավելի, քան տեխնիկական կողմը՝ «Ինչպե՞ս դա անել»: Հաջողակ մարդկանց հատուկ է «ծառայելու» փիլիսոփայությունը: Դրա գաղտնիքն այն չէ, թե «ինչպես ստանամ ավելին», այլ «ինչպես տամ ավելին ինձ շրջապատող մարդկանց»: Միշտ ձգտիր մատուցել մեծ արժեքներ՝ ավանդական եղանակով մրցակցելու փոխարեն: Մի՛ փորձիր ինչ-որ բան ստանալ կեղծիքի միջոցով: Ինչ-որ տալիս ես աշխարհին, նույնը վերադառնում է քեզ: Երբեք մի՛ դադարիր սովորել: Դու պետք է լինես լավագույն աշակերտը, որը ամեն օր մարզում է ուղեղը եւ յուրացնում որակյալ ինֆորմացիա:

3. Շրջապատ ստեղծիր

Դու հենց այնպիսին ես, ինչպիսին քո շրջապատն է: Եթե քեզ շրջապատում են արծիվներ, ուրեմն դու ճախրում ես նրանց հետ: Եթե կրիաներ, դու եւս կսողաս, քանի դեռ քեզ չես շրջապատել արծիվներով. այդ դեպքում դու կարող ես նաեւ թռչել: Գտիր հաջողակ մարդկանց՝ քաղաքում, շրջանում, երկրում.. ուր պատահի… եւ հնար գտիր լինելու նրանց կողքին: Աշխատիր նրանց համար: Նույնիսկ անվաճար: Նույնիսկ եթե ինքդ ստիպված լինես վճարել դրա համար: Ամեն գնով սովորիր նրանցից: Գնա սեմիներների, ելույթի դեպքում՝ առաջարկիր քո օգնությունը: Հույս մի ունեցիր, թե քեզ անմիջապես կնկատեն: Պատրաստ եղիր կրկնելու փորձերն այնքան, որքան անհրաժեշտ կլինեն: Հաջողակ մարդն սայթաքել է ոչ պակաս, քան անհաջողակը… պարզապես նա ամեն անգամ կանգնել եւ շարունակել ճանապարհը:

4. Նմանվիր հաջողակին

Գտիր նրան, ով մեծ հաջողության է հասել այն ոլորտում, ուր դու մտադիր ես մուտք գործել: Եւ արա նույնը: Մի փորձիր հայտնագործել հեծանիվ: Դա շատ ժամանակ կխլի: Իսկ ժամանակը չվերականգնվող ռեսուրսներից մեկն է:

5. Շատ կարդա

Ընթերցանությունը կօգնի քեզ՝ ձեւավորելու անհրաժեշտ փիլիսոփայություն եւ հոգեբանություն: Լիուլի տեղեկություններ կուտակիր այն ոլորտի մասին, որտեղ դու ուզում ես դառնալ վարպետ: Դա աստիճանաբար կփոխի քո կյանքը: Զարգացրու քո ամենաթանկ գործիքը՝ ինտելեկտը: Դու կարող ես զրկվել բոլոր նյութական բարիքներից, բայց այն, ինչ ականջներիդ մեջտեղում է, ոչ ոք եւ երբեք քեզնից չի խլի:

6. Մի փորձիր, արա

Դադարիր լինել այնպիսի մեկն, ով անդադար փորձում է ինչ-որ բան անել: Որոշե՞լ ես, ուրեմն գործի անցիր ու արա: Քեզ համար ձեւավորիր նպատակ. «Ես կանեմ սա… մինչեւ չդառնամ վարպետ»: Նա ով միայն փորձում է, հաջողության չի հասնում: Վարպետները աշխատում են… աշխատում… եւ այո, դարձյալ աշխատում, մինչեւ չդառնան վարպետներ:

7. Հոգեբանություն ուսումնասիրիր (այն ապահովում է հաջողության 80%-ը)

Որո՞նք են քո համոզմունքները, խաղի ի՞նչ կանոններով ես առաջնորդվում, ի՞նչն ես համարում հնարավոր եւ անհնար, ես նա եմ, ով փորձու՞մ է, թե՞ նա, ով կդառնա վարպետ: Այս համոզմունքները, կանոնները, սկզբունքներն են որոշում՝ կհասնե՞ս հաջողության, թե՞ ոչ: Տեխնիկական հարցերը՝ «ինչպես» անել, անհամեմատ հեշտ են: Ամենաբարդը՝ ամեն պարագայում շարունակել ուղին եւ «չդավաճանել» ճիշտ հոգեբանությունը:

 

Աղբյուրը՝ news.am

Հարակից նյութեր

5 քայլ աշխատանքային գործընթացը կառավարելու համար
Հաջողություն
17:04 Հունվար 19 2021
Հիմնական մեթոդը, որի միջոցով կարող եք տիրապետել աշխատանքի ընթացքը հանգիստ ու վստահ կառավարելու արվեստին, բաղկացած է ընդամենը 5 քայլից։ Այս … ...
Ինչպես մուրացկան եղբայրները միանգամից դարձան միլիոնատերներ
Հաջողություն
10:15 Հուլիս 03 2020
Բուդապեշտի մերձակայքում բնակվող 39-ամյա և 41-ամյա անտուն եղբայրները, ովքեր երկար տարիներ փողոցներում մուրացկանությամբ են զբաղվել, դարձել են միլիոնատեր: Տարիներ առաջ … ...
Ամուսինները գնեցին այս ամանը 3 դոլարով, սակայն երբ տեսան, թե ինչ կա դրա ետևում, միանգամից հարստացան․ ահա թե ինչպես
Հաջողություն
18:30 Հունիս 23 2020
Զույգը, ով ապրում է Նյու Յորքում, ձեռքի վրայից անսպասելիորեն գնել էր մի իրական գանձ։ Նրանք հիշում են, որ այդ օրը … ...
Աշխարհի ամենահարուստ մարդը բացահայտել է իր ընկերության հաջողության գաղտնիքը
Հաջողություն
23:25 Մայիս 29 2020
Amazon ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ համարվող Ջեֆ Բեզոսն ընկերության համար գլխավոր չափանիշ է անվանել հաճախորդների նկատմամբ ուշադրությունը: Այս մասին … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test