Սրբուհի Սարգսյանն անակնկալի է եկել, երբ ելույթի ժամանակ հայտնվել է ադրբեջանական դրոշը

11:00 Մայիս 12 2018
*
Գործնական
Սրբուհի Սարգսյանն անակնկալի է եկել, երբ ելույթի ժամանակ հայտնվել է ադրբեջանական դրոշը

Շատերը հիշում են Ուկրաինայի «Ձայնի» սկանդալը, երբ հայ երգչուհի Սրբուհի Սարգսյանի եզրափակիչ ելույթի ժամանակ էկրանին հայտնվեց ադրբեջանական դրոշը։ Երգչուհին լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց այդ միջադեպը։

«Ուկրաինայի ձայնի» մասնակիցը Սրբուհի Սարգսյանը երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ, երբ իմացել է, որ իր ելույթի ժամանակ էկրաններին հայտնվել է ադրբեջանական դրոշը։ Այս մասին երգչուհին ասաց չորեքշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում։

Երգչուհու խոսքով` ի սկզբանե իր ելույթի համար (Human երգի ժամանակ) քննարկվել է այն գաղափարը, որ էկրանին պետք է ցուցադրվի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

«Ադրբեջանական դրոշի մասին խոսակցություն չի եղել։ Ես չգիտեմ, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, ինձ համար դա անակնկալ էր։ Ուկրաինական հեռուստաալիքը և կազմակերպիչներն ինձնից ներողություն խնդրեցին այդ սխալի համար», — ասաց երգչուհին։

Սրբուհին նշեց, որ սոցիալական ցանցերում նրան գրել են ադրբեջանցի օգտատերերը, որոնց երգչուհին պատասխանել է. «Ես խաղաղության հրեշտակ չեմ, դա պատահաբար է տեղի ունեցել»։

Երգչուհին պատմեց նախագծի մարզչի ընտրության մասին։

«Ես ընտրեցի Պոտապին, քանի որ նա ինձ ավելի հոգեհարազատ էր։ Նա ինձ պաշտպանեց, և ես զգացի` նա չէր ուզում, որ ինչ-որ մեկը նեղացնի ինձ… Ուստի ընտրեցի նրան», — ավելացրեց նա։

Երգչուհու խոսքով` Պոտապը երկար պայքարել է, որ Սրբուհին հայերեն երգի, բայց մրցույթի կազմակերպիչները որոշել են, որ մայրենի լեզվով երգը հաջողություն չի ունենա։ Այդ պատճառով էլ որոշել է այլ լեզվով երգեր ընտրել։

Սրբուհին ավելացրեց, որ Ուկրաինայում շատ են սիրում Հենրիխ Մխիթարյանին, որն այժմ խաղում է Հայաստանի հավաքականի և լոնդոնյան «Արսենալի» կազմում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է
Գործնական
02:51 Մայիս 12 2024
Շվեյցարիան դարձավ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը։ Խորվաթիան եւ Ուկրաինան զբաղեցրին, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այս տարվա … ...
Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին
Գործնական
21:45 Ապրիլ 13 2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, … ...
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով
Գործնական
01:18 Սեպտեմբեր 06 2023
Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test