«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

11:28 Հունիս 12 2017
*
Հասարակություն
«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել է համաշխարհային փոփ աստղ Ջասթին Թիմբերլեյքը: Նույն տեղեկությունների համաձայն, Սամվել Ալեքսանյանը Թիբերլեյքին 1 մլն դոլար է վճարել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հերքեց այդ հրապարակումները: «Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես ըսկի չեմ իմանում Ջասթինն ով ա: Մեր դստեր հարսանիքին ոչ մեկը չի եղել, սաղ Հայաստանից են եղել: Թե էդ ով ա գրում, էդ ինֆորմացիան ով ա տարածում, չեմ իմանում: Հարսանիքին հազար հոգի մարդ ա եղել, թող ասեն՝ էդ ձև մարդ եղել ա, թե չի եղել»,- լրագրողին այսպես պատասխանեց Սամվել Ալեքսանյանը: Կրկնեց, որ իր դստեր հարսանիքին միայն հայ երգիչներ են եղել ու ինքն էլ շատ մեծ գումար չի ծախսել այդ հարսանիքի վրա: «Մի հատ երգիչ ա եղել, չեմ էլ իմանում ով ա, ընկերս էր հենց ընենց իրա կողմից բերել»,- ասաց նա: Խորհրդարանի միջանցքում իր հետ զբոսնող ԲՀԿ-ական պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը օգնության եկավ`հստակեցնելով`Սերովն էր: Խոսքը Ալեքսանդր Սերովի մասին է: «էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչին պիտի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի՝ երեխեքը կդնեին: Էտի ձեր համար փող չի, իմ համար եքա փող ա: Մի հատ լավ տրիկոտաժի մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»,- շարունակեց Սամվել Ալեքսանյանը: 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Հասարակություն
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test