Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը

17:00 Նոյեմբեր 06 2022
*
Գիտություն/Տեխնիկա
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը

«Շանթ» հեռուստաընկերությունը վերջին մի քանի տարիների ընթացքում հաջորդաբար ներկայանում է նոր առաջարկներով՝

«Շանթ Պրեմիում» ալիքների փաթեթ,

կոնկրետ թիրախային լսարանների համար նախատեսված ալիքներ,

«ARM TVs» բջջային հավելված, որն իր մեջ ներառում է հայկական գրեթե բոլոր հեռուստաալիքները:

Այս ու նման այլ առաջարկների, սպասվող նորությունների մասին ArenaNews.am կայքը զրուցել է «Շանթ Պրեմիում»-ի  կոմերցիոն տնօրեն Արսեն Բաբաջանյանի հետ:

– Պրն Բաբաջանյան, նախ կխնդրեմ նշեք «Շանթ» հեռուստաընկերության սովորական եթերի և «Շանթ Պրեմիում»-ի հիմնական տարբերությունները. ի՞նչ առավելություններ է տրվում «Շանթ Պրեմիումի»  բաժանորդներին:

-«Շանթ Պրեմիում»-ը ապահվում է առանց գովազդային դադարների և HD  որակի  եթեր. այն ալիքների ընտանիք է, որը ստեղծվել է «Շանթ» հեռուստաընկերության արխիվի և նոր արտադրանքի հիման վրա: «Շանթ Պրեմիում»-ն իր մեջ ներառում է նույնանուն հեռուստաալիքը, «Շանթ Սերիալ»-ը, «Շանթ Մյուզիք»-ը, շուտով նաև «Շանթ Նյուզ»-ը:

«Շանթ Պրեմիում»-ով ցուցադրվում են նոր ֆիլմեր, սերիալներ, բազմաժանր հաղորդումներ:  «Շանթ սերիալ» ալիքով շուրջօրյա հեռարձակվում են նոր, ինչպես նաև նախկինում նկարահանված, բարձր վարկանիշային սերիալներ: «Շանթ Մյուզիք»-ն իր մեջ ամփոփում է հեռուստաընկերության բոլոր երաժշտական հաղորդումները՝ «Ժողովրդական երգիչ», «Իմ անունն է», «Հայ սուպերսթար», « X Factor» և այլ նախագծեր: Այս հեռուսաալիքով, բնականաբար պահպանելով բոլոր հեղինակային իրավունքները, եթեր են հեռարձակվում նաև  նոր կատարողների ստեղծագործությունները:

Հաջորդ ալիքը «Շանթ Նյուզ»-ն է, որը շուտով կմեկնարկի. դարձյալ 7/24 ձևաչափով այն կհեռարձակի  Հայաստանից ու ամբողջ աշխարհից ամենահրատապ ու ամենակարևոր նորությունները:

Նշեմ, որ հատուկ Միացյալ Նահանգներում բնակվող հայերի համար կա նաև Shant Premium USA ալիքը:

-Հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում հեռուստաընկերության պաշտոնական հավելվածի մասին, ու՞մ  է  այն հասանելի և ի՞նչ եղանակով:

-ARM TVs հավելվածը հնարավորություն է տալիս պրեմիում 4 ալիքներից բացի դիտել ևս մի քանի հայկական ալիքներ («Կենտրոն» հեռուստաալիք, «Երկիր Մեդիա», «Հ 2»…) ամբողջ աշխարհում՝ բոլոր այն վայրերում, որտեղ կա ինտերնետ:

Արտերկրում ապրող մեր հայրենակիցները, բացի հավելվածից,  հնարավորություն ունեն հետևել «Շանթ Պրեմիում»-ին իրենց երկրի կաբելային օպերատորների ցանցում: Մենք 1 տարուց ավել է, ինչ համագործակցում ենք ֆրանսիական այնպիսի կաբելային օպերատորների հետ, ինչպիսիք են՝ Free-ն և Orange-ը, Ռուսաստանի խոշոր կաբելային օպերատորներից՝ Beeline, Rostelecom, TTK, Redcom, Akado, Dom.ru, SmotryoshkaTV:

Մինչ այժմ այդ օպերատորների ցանցում հասանելի է միայն «Շանթ Պրեմիում» ալիքը. շուտով նույն ցանցում հասանելի կլինեն նաև մյուս ալիքները՝ «Շանթ Սերիալ», «Շանթ Մյուզիք», «Շանթ Նյուզ»:

Խոսեցիք միջազգային շուկա դուրս գալու մասին, Ձե՞ր կողմից է եղել առաջարկ,  թե՞ արտերկրից:

-Տևական ժամանակ տեսահենները գողանալով վերավաճառում էին մեր ալիքները (հատկապես` Եվրոպայում):

Մարդիկ հարյուրավոր դոլարներ էին վճարում այդ ալիքների դիմաց, բայց հետո մնում էին ձեռնունայն: Ծառայություններ մատուցողները անհետանում էին՝ գումարները նախապես գրպանելով ու հեռարձակումը դադարեցնելով:

Այս մասին բազմաթիվ բողոքներ եղան. շատերը չէին հասկանում, որ նմանօրինակ հեռարձակումները «Շանթ» հեռուստաընկերության հետ որևէ առնչություն  չունեն:

Մեզ մոտ մտահղացում առաջացավ՝ ինչու մենք չիրականացնենք պաշտոնական հեռարձակում արտերկրում:

Մշակվեց հավելված, որը տալիս է հնարավորություն ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցներին հետևել «Շանթ» հեռուստաընկերության հաղորդումներին և նախագծերին:

Կարևոր է նշել, որ այս հեռարձակման համար պատասխանատվությունն ամբողջովին իր վրա է վերցնում «Շանթ» հեռուստըանկերությունն ու երաշխավորում է՝ մարդիկ գումար չեն կորցնի, կդիտեն բարձր որակով արտադրանք՝ առանց 18+ կոնտենտի ռիսկի, առանց աղավաղված կադրերի:

Ի դեպ, հավելեմ, որ մեր կողմից հեռարձակումն իրականացվում է տասնյակ անգամ ավելի մատչելի, քան դա արվում էր տեսահենների կողմից:

-Իսկ հատկապես ո՞ր հաղորդումներն են հետաքրքրում դրսի լսարանին:

-Դրսում հատկապես հետաքրքրված են մեր երիտասարդական սերիալներով և սիթքոմներով: Օրինակ, եթե տեղացի հեռուստադիտողներին հավասարապես հետքրքրում են և տեղական արտադրանքը, և օրինակ հնդկական սերիալները, դրսում ապրող մեր հայրենակիցները, հավանաբար այն հետաքրքրությունից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ավելի մեծ ոգևորությամբ հետևում են մեր արտադրանքին:

Հեռուստադիտողների մեծ բանակ ունի «Ժողովրդական երգիչ» նախագիծը, որի ժամանակ ունենում ենք դիտումների բարձր շեմը:

-Կարող ե՞նք ասել, որ Ձեր սպասելիքները լիովին արդարացվել են:

-Առաջ ենք գնում. դեռ վերջնական չենք ավարտել հավելվածի գործարկումը: Ժամանակ առ ժամանակ ստացվող նամակները, որոնք ինչ-ինչ խնդիրների մասին են, անմիջապես լուծում են ստանում:

Ունենք մի քանի տարբերակ, (նամակներ, զանգեր/հղում) որով բաժանորդնրը կարող են դիմել ու ստանալ իրենց հարցերի պատասխանները և տեխնիկական խնդիրների լուծումները:

Ամեն դեպքում, անընդհատ տեխնիկական վերազինման գործընթացի մեջ ենք, փորձում ենք օր օրի կատարելագործվել:

Եվ վերջում՝ ի՞նչ նորությունների սպասենք առաջիկայում:

-Այս պահին մեզ հետաքրքրում է Ռուսաստանի Դաշնության շուկան.  բացի ունեցած գործընկերներից, բանակցում ենք ևս մի քանի խոշոր կաբելային օպերատորների հետ:

Մոտ ժամանակներս համագործակցության ակնկալիքներ կան նաև Հոլանդիայի, Գերմանիայի և նման այլ երկրների հետ, որտեղ ունենք հայկական մեծ համայնքներ:

ArenaNews.am

Հարակից նյութեր

Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Գիտություն/Տեխնիկա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
Apple-ն առաջին անգամ ցուցադրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները
Գիտություն/Տեխնիկա
15:14 Սեպտեմբեր 08 2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին … ...
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը
Գիտություն/Տեխնիկա
17:46 Հոկտեմբեր 31 2021
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը: Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ «Մարզահամերգային համալիրում ներկայացված են հայկական … ...
Ցուկերբերգը հայտնել է Facebook ընկերության նոր անունը
Գիտություն/Տեխնիկա
19:01 Հոկտեմբեր 29 2021
Facebook ընկերությունը անունը կփոխարինի Meta-ով, հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: «Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta»,- հայտարարել է Ցուկերբերգը: Նա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test