«Մորս շիրիմն էլ են քանդել». «Սպարտակի» հայ ֆուտբոլիստը` Բաքու գնալու արգելքների մասին

11:21 Փետրվար 05 2020
*
Հայերը
«Մորս շիրիմն էլ են քանդել». «Սպարտակի» հայ ֆուտբոլիստը` Բաքու գնալու արգելքների մասին

Ռուսաստանի Ֆուտբոլի վետերանների միության նախագահ, 68–ամյա Ալեքսանդր Միրզոյանը Sportbox պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ շատ կցանկանար մեկնել Բաքու` մոր շիրիմին, բայց նրա մուտքն Ադրբեջան արգելված է։

«Հայկական գերեզմանատունը, որտեղ մորս շիրիմն է, քանդել են, օդանավակայան տանող ճանապարհ են գցել։ Հավատս չի գալիս», – ասել է Ալեքսանդր Միրզոյանը։

Միրզոյանի մայրն ազգությամբ ռուս է, ծնվել է Ստալինո (այժմ Դոնեցկ) քաղաքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա արտաքսվել է, գերի ընկել, այնտեղ էլ ծանոթացել է Բագրատ Միրզոյանի հետ, ով ծնունդով Արցախից էր։ Պատերազմից հետո զույգը տեղափոխվել է Բաքու, որտեղ 1951թ–ին ծնվել է Ալեքսանդր Միրզոյանը։

«Երբ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում  Ռուսաստանը խաղում էր Ադրբեջանի հավաքականի հետ նույն խմբում, ես կազմակերպել էի երկու երկրների վետերանների թիմերի խաղեր։ Ադրբեջանցիները խաղացին մեզ մոտ և սպասում էին պատասխան այցի։ Ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ադրբեջանցի ընկերներս ասում էին` արի, մենք կխնդրենք ղեկավարությանը հարթել երկիր մուտք գործելու հետ կապված խնդիրները։ Բայց չստացվեց, հիմա ես չեմ կարողանում գնալ Բաքու», – պատմել է ֆուտբոլիստը։

Չնայած սպորտի համար պատկառելի տարիքին` Միրզոյանը վերջին անգամ մարզակոշիկ է հագել հունվարի 9–ին։ Բայց նա խոստովանում է, որ երկար խաղալ չի կարողանում` ոտքերն այտուցվում են։

«Ես ալերգիա ունեմ սինթետիկ ծածկույթից, ուստի 5-7 րոպեով դուրս եմ գալիս դաշտ և ավարտում։ Դա բավական է, որովհետև ավելի երիտասարդ խաղացողներ կան։ Ես իմն արդեն խաղացել եմ…», – ծիծաղելով պատմում է ֆուտբոլիստը։

Միրզոյանի առաջին ֆուտբոլային ակումբը Բաքվի «Նեվթչին» է եղել, երկրորդը` Երևանի Արարատը, իսկ երրորդը` Մոսկվայի «Սպարտակը»։ «Սպարտակի» կազմում Ալեքսանդր Բագրատովիչը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Այժմ Միրզոյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության անդամ է և ՌԴ ֆուտբոլի վետերանների միության նախագահ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան
Հայերը
11:50 Օգոստոս 20 2020
1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։ Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test