Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան

11:50 Օգոստոս 20 2020
*
Հայերը
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան

1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։

Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ այլ պшրագլուխների հորդորանքով, որոնք արդեն վաղուց Թավրիզում էին, խնդրում են Նժդեհին՝ անցնել Պարսկաստան։ Ուստի, Նժդեհը համոզվելով, տրամադրվում է անցնել Պարսկաստան։ Սրբազան Մելիք Թանկյանը պարսից կառավարության հետ բանակցելով, պարսիկները համաձայնում են, որ հայերը անցնեն Պարսկաստան, որոշ պայմաններով։ Այդ պայմանի կետերը տպված են մտքիս մեջ։

Մարդագլուխ մի ոսկի տրվի պարսից պետությանը։Կենդանիներից հինգից մեկը տրվի։
Զենքերը հանձնեն պարսից կառավարությանը։Հայ սպшներից պարսից զորքում ծառայեն։

Պարսից կառավարության նկատմամբ լինեն անկեղծ։ Պարսից կառավարությունը մթերք հայթայթի գшղթшկանությանը։
Ինչպես միշտ, նման ծանր եւ պատասխանատու գործերը սրբազան հայրը հանձնարարում է հորս եւ որի համար էլ քահանա էր ձեռնադրել նրան, նստացրել Մուժամբարում։

Այս անգամ էլ սրբազան հայրը հորս՝ Ալեքսան Մաստեանին (քահանայական կոչումով՝ Տեր Մեսրոպ Մաստեան) ներկայացնում է պարսից կառավարությանը՝ որպես այդ գաղթի ընդունող եւ դասավորող։

Հայրս՝ Տեր Մեսրոպը, մեկնում է Զանգեզուր։

Այդ ճամփին ընկած բոլոր թուրք գյուղացի ջոջերին հայրս հավաքում է եւ սպառնում, որ գաղթականներին ձեռք չտան։ Այդ շրջանի թուրքերը մուժամբարցիներից սոսկում էին, որովհետեւ հայերը կազմակերպված եւ զինված էին շնորհիվ Ալեքսան Մաստեանի։

Զանգեզուրը դատարկվեց սպшրшպետ Գարեգին Նժդեհի կողմնակիցներից։ Նժդեհն էլ անցնելով Պարսկաստան, եկավ Մուժամբար եւ ապա Թավրիզ։ Մուժամբարում Նժդեհը իր ամբողջ կազմով մեր տանն էր։

Երբ Նժդեհը եկավ, մեր տունը ծառայում էր Նժդեհի անմիջական գործակիցների համար։

Մի պարոն, զինվորшկшն հագուստով, ինձ բարձրացրեց, թափահարեց, համբուրեց իմ այն ժամանակ ուռած, կարմիր եւ փափուկ թշերը եւ դրեց ցած։ Ես չգիտեի նրա անունը, բայց հետո ինձ ասացին, որ նա Դալի Ղազոն է։ Նրա հետ հետո մտերմացա, որովհետեւ նրանց տանը հաճախ էի լինում, իմ հասակակից Ազատի՝ նրա տղայի հետ խաղալու առիթով։

Դալի Ղազոյի (Ղազար Քոչարեանի) մոտից սկսեցի բադի պես օրորվելով վեր բարձրանալ։ Անցա միջանցքը։ Աջ կողմում Նժդեհի հյուրասենյակն էր։

ՆԺԴԵՀԻ ԴԱՇՈՒՅՆԸՆերս մտա, տեսա շուրջ 20 հոգի, թե կանգնած, թե նստած զրուցում են։ Նժդեհը կանգնած խոսում էր երկու երեւելիների հետ։ Դժվարությամբ հասա հայրիկիս մոտ, դիմացը կանգնելով՝ ասացի.

-Հայրի՛կ, մի քիչ փող տուր ինձ։

Լսողները ծիծաղեցին այս խոսքիս վրա։ Համարյա բոլորի ուշադրությունը գրավեցի ինձ վրա։ Նույնպես Նժդեհի։ Նա քայլերն ուղղեց դեպի ինձ: Քիչ թեքվեց, եւ մեր հայացքները դիպան իրար։ Նա քաղցր ժպտաց, սեւ-սեւ, խոշոր աչքերը ինձ վրա։ Աչքերս չհեռացնելով նրա գեղեցիկ, փայլուն աչքերից, սպասում էի։ Ձեռքը տանելով դեպի իր կողից կախված բարձրորակ դшշույնը եւ դա հանելով, դեպի ինձ ուղղեց ու հորս ասաց.

-Հա՛յր Մեսրոպ, սա էլ ինձնից քո փոքրիկին նվեր։

Հետո իմացա, որ Սիսիանում, կռվի ճակատում իմ ավագ եղբայր Արամը այդ դшշույնը տեսնելով Նժդեհի ձեռքին, հորս ասում է։ -Պահ-պա՜հ, էս ի՜նչ լավն ա: -Նժդեհը այդ լսելով, դшշույնը տալիս է Արամին։ Երբ հայրս այդ իմանում է, դшշույնը վերցնում է եղբորիցս եւ տալիս Նժդեհին։

Իսկ այժմ քիչ ընդդիմացավ, բայդ Նժդեհը չլսեց հորս եւ դшշույնը տվեց ինձ։

Նժդեհը ինձ հարցրեց. -Անունդ ի՞նչ է, փոքրի՛կ։

Ես սպիտակ կոթով դшշույնը սեղմել եմ կրծքիս, որ չլինի թե որեւէ մեկը դա ինձնից խլի։ Ես նայում եմ Նժդեհի ժպտուն աչքերին։ Սառած, լուռ նայում եմ իրեն։ Հայրս ինձ ազատեց այդ վիճակից։

-Անունը Գեւորգ է, սպшրшպե՛տ։

-Ա՜, Գեւո՛րգ,- ասաց Նժդեհը, երկու ձեռքերով թեւերս բռնեց, նստեց պատի մոտ փռած ներքնակի վրա ու ինձ դնելով իր ծնկին, շարունակեց:- Քաջ տղա կլինես, Գեւորգ։ Կմեծանաս ու կտեսնես, թե հայը ինչ հերոս ու արժանավոր Գեւորգներ է ունեցել, դու էլ դրանցից պիտի լինես։

Ձեռքս բռնած ինձ դեպի դուռը տարավ ու ասաց.

-Դե, գնա՛։ Դшշույնը տար։ Լավ կպահես, երբ մեծացար, այն ժամանակ գործ կանես։

Համբուրեց ու ինձ ճամփու դրեց դեպի դուռը։

Դшշույնը սեղմած կրծքիս, դուրս եկա սենյակից։ Դшշույնը ցույց տվեցի մորս։ Դա փղոսկրե կոթով էր, արծաթագույն թելերով նախշած, նաեւ մանր թանկագին քարերով զարդարած պատյանով, աչք շլացնող փայլուն շեղբով։

-Դա որտեղի՞ց,- հարցրեց մայրս՝ վրա պրծած։

-Նժդեհը տվավ,- պատասխանեցի ես հպարտ ու հաղթական։

Մայրս վերցնելով դшշույնը՝ տնտղեց, ապա պատյանից շեղբը հանելով լավ նայեց ու զննեց, դրեց պատյանի մեջ։ Միջանկյալ հիշեմ, որ մայրս թե՛ զենք գործածել գիտեր, ինչպես շատ մուժամբարցի կանայք, թե՛ լավ ճանաչում էր զենքը։

-Դшշույնը լավ պահիր,- ասաց մայրս։ -Դшշույնը թշնшմու սիրտը խրելու համար ա։

Պահում էի… Մեր մուժամբարյան ազգային սովորություն էր, որ երբ փեսան գնում է հարսին բերելու, քավորը պիտի լրիվ զի նված լինի՝ որպես պաշտպան նորապսակներին:

Երբ մեծացա, ինձ հաճախ էին քավոր վերցնում։ Դե, իհարկե, Նժդեհի նվիրած խшնչալիս շնորհիվ։

Հետագայում դшշույնս կորավ։ Շատ էի ցավում։

1975 թվի հունիսին էր։ Գնացել էի Մուժամբար, իմ հեռավոր մի բարեկամուհու տունը։ Նրա տղան ինձ ասաց.

-Նժդեհի դшշույնը մեր տանն է։
-Ինչպե՞ս,- զարմացած հարցրի ես։

-Հա,- ասաց տղան։- Իմ մեծ պապի ձեռքն է ընկել Նժդեհի դшշույնը։ Մեծ պապը պատվիրել է թաքցնել այդ դшշույնը եւ ոչ ոքի ցույց չտալ։ Թաքցրած պահում ենք։

Նա ինձ ցույց չտվեց Նժդեհի դшշույնը։ Հիշեցի մորս ասածը։ -Այս դшշույնը թուրքի սիրտը պիտի խրվի։ -Դե, ինչ, հիմա ահա հայի թշնшմի, հայաջինջ թուրքը նստած է հայի հողի վրա, վայելում է հայի սեփականությունը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ չկա այլես Նժդեհի՝ հայ սպшրшպետի դաշույնը։

Հա՛յ, սուր ու ամուր պահիր Նժդեհի դшշույնը։ Իմացի՛ր, գառան մորթով գայլ դարձած թուրքը ատամներ է կրճտացնում հայի դեմ։ Պինդ պահիր հայի դшշույնը:

«Նժդեհի դшշույնը» հոդված .Գևորգ Մաստյան

Աղբյուրը՝ slim.am

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
ԳՅՈւԼԻԶԱՐ. մարմինս դարձավ քուրդ, իսկ հոգիս մնաց հայ . Հայ կնոջ հուզիչ պատմությունը
Հայերը
11:36 Օգոստոս 20 2020
Գյուլիզարն առաջին հայ կինն է, որը, առևանգվել է քուրդ աշիրեթապետ Մուսա բեկի կողմից և իսլամացվել, սակայն համարձակություն է ունեցել դիմելու … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test