Նպատակս հայ երեխաներին հայկական մշակույթին մոտեցնելն է. Սոֆյա Ղուլյանը՝ Մոսկվայում իր հիմնած դպրոցի մասին

13:32 Փետրվար 08 2020
*
Հաջողություն
Նպատակս հայ երեխաներին հայկական մշակույթին մոտեցնելն է. Սոֆյա Ղուլյանը՝ Մոսկվայում իր հիմնած դպրոցի մասին

Ամիսներ առաջ հայտնի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը Մոկվայում հիմնադրեց իր` «Ghulyan production» պրոդյուսերական դպրոցը, որը նոր ճանապարհ է բացում հայկական և ռուսական երգարվեստում հայտնվել ցանկացող բոլոր սկսնակների համար:

/filemanager/uploads/2020/02/week-1/Sofya_Ghulyan.jpg

««Ghulyan production»-ը հնարավորություն է տալիս երեխաներին զբաղվել պրոֆեսիոնալ վոկալով, քանի որ այստեղ են հավաքված Մոսկվայում արդեն հայտնի և հմուտ մասնագետները: Մեզ մոտ դասավանդվում են երգ, պար, դերասանի վարպետություն և բեմական խոսք ​​​​​​»,- նշեց Սոֆյա Ղուլյանը:

Վերջինս պատմեց, որ թեև իր դպրոց կարող են հաճախել ազգային տարբեր պատկանելություն ունեցող երեխաներ, սակայն իր նպատակն է կրթել և գիտելիքներ տալ հատկապես հայ երեխաներին,

«Շատ են այն երեխաները, ովքեր հայ են, բայց հայերեն չգիտեն, սակայն նրանց ծնողները մեծ ցանկություն ունեն, որ իրենց երեխաները զգան հայկական շունչը, հայերենով ելույթ ունենան տարբեր բեմերում: Այդ իսկ պատճառով ինքս էլ ձգտում եմ առաջին հերթին հայ երեխաներին մոտեցնել հայկական մշակույթին»,- պատմեց պրոդյուսերը:

Սոֆյա Ղուլյանն ասաց, որ թեև դպրոցի բացումից ընդամենն ամիսներ են անցել, սակայն այնտեղ հաճախող երեխաները արդեն հասցրել են հանդես գալ տարբեր ելույթներով.

«Դպրոցի կողմից ընձեռնված հնարավորությունների արդյունքն արդեն ակնհայտ է, մեր սաներն արդեն իսկ հասցրել են հանդես գալ ելույթներով: Բայց սա ամենևին չի նշանակում, որ այլևս անելու ոչինչ չկա: Նրանք պետք է օրեցօր  կատարելագործվեն, տիրապետեն բոլոր նրբություններին, ավելի լուրջ վերաբերվեն նրան, ինչին այդքան ձգտում են: Կարծում եմ՝ վերջնական արդյունք մենք ցույց կտանք արդեն մեկ տարի հետո»,- մեզ հետ զրույցում նշեց Սոֆյա Ղուլյանը:

Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը մի շարք երգիչ, երգչուհիների հետ որպես պրոդյուսեր, Սոֆյա Ղուլյանը նշեց, որ չի դադարեցնում իր աշխատանքը նաև այդ ուղղությամբ.

«Թեև իմ հիմնական ժամանակն այս պահին ծախսում եմ իր պրոդյուսերական դպրոցի վրա այն ավելի կատարելագործելու և առաջ մղելու համար, սակայն չեմ դադարեցնում նաև իմ համագործակցությունները տարբեր արտիստների հետ, ավելին՝ շատ շուտով կներկայացնեմ իմ երկու նոր նախագծերից մեկի նոր երգը, իսկ մյուսի՝ տեսահոլովակը: Ի դեպ՝ վերջին նախագծի՝ որոշ ժամանակ առաջ ներկայացրած առաջին տեսահոլովակն արդեն իսկ հասցրել է մեծ արձագանք ունենալ և հաջողություն գրանցել: Սակայն այս պահին դեռ չեմ ցանկանում մեր նոր աշխատանքից  մանրամասներ հայտնել և հստակեցնել, թե կնոկրետ ում մասին է խոսքը, քանի որ ինքս տեսակով այնպիսին եմ, որ գերադասում եմ խոսել արդեն իսկ պատրաստ և հանրությանը ներկայացրած աշխատանքի մասին»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը:

Հարակից նյութեր

5 քայլ աշխատանքային գործընթացը կառավարելու համար
Հաջողություն
17:04 Հունվար 19 2021
Հիմնական մեթոդը, որի միջոցով կարող եք տիրապետել աշխատանքի ընթացքը հանգիստ ու վստահ կառավարելու արվեստին, բաղկացած է ընդամենը 5 քայլից։ Այս … ...
Ինչպես մուրացկան եղբայրները միանգամից դարձան միլիոնատերներ
Հաջողություն
10:15 Հուլիս 03 2020
Բուդապեշտի մերձակայքում բնակվող 39-ամյա և 41-ամյա անտուն եղբայրները, ովքեր երկար տարիներ փողոցներում մուրացկանությամբ են զբաղվել, դարձել են միլիոնատեր: Տարիներ առաջ … ...
Ամուսինները գնեցին այս ամանը 3 դոլարով, սակայն երբ տեսան, թե ինչ կա դրա ետևում, միանգամից հարստացան․ ահա թե ինչպես
Հաջողություն
18:30 Հունիս 23 2020
Զույգը, ով ապրում է Նյու Յորքում, ձեռքի վրայից անսպասելիորեն գնել էր մի իրական գանձ։ Նրանք հիշում են, որ այդ օրը … ...
Աշխարհի ամենահարուստ մարդը բացահայտել է իր ընկերության հաջողության գաղտնիքը
Հաջողություն
23:25 Մայիս 29 2020
Amazon ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ համարվող Ջեֆ Բեզոսն ընկերության համար գլխավոր չափանիշ է անվանել հաճախորդների նկատմամբ ուշադրությունը: Այս մասին … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test