Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

19:16 Ապրիլ 24 2024
*
Նորություններ
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

Ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1995-2006 թթ.), հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։

Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին՝ Լենինականում (ներկայիս Գյումրի): 1953 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1956 թ.՝ ասպիրանտուրան: 1968 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1971 թ.` պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թ. ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ է:

Պրոֆ. Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և արդի հայ արևելագիտության հիմնադիրներից է: Նրա ջանքերով Հայաստանում հիմնադրվեց, կայացավ և արևելագիտության ոլորտում իր ուրույն տեղը գրավեց հայ արաբագիտությունը: Նա ՀՀ-ում ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի կարևոր հիմնասյուներից էր և ավելի քան քառասուն տարի (1962-2003 թթ.) գլխավորել է արաբական երկրների բաժինը:

«Արևելագիտության ինստիտուտի բոլոր գործընկերների անունից մեր խորին ցավակցություն ենք հայտնում Նիկոլայ Հովհաննիսյանի ընտանիքին՝ կնոջն ու հարազատներին, ինչպես նաև սաներին: Հանձնառու ենք պահպանել, շարունակել ու զարգացնել արաբագիտական պատմագիտական այն դպրոցի ավանդույթները, որի հիմքը դրել է պրոֆ. Հովհաննիսյանը:

Հանգչի՜ր խաղաղությամբ, մեր սիրելի ուսուցիչ…

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ին, Զոլեր սգո սրահում, որը գտնվում է Գ. Հասրաթյան փ. 25/3 հացեում (Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ), հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից»,-ասվում է հաղորդագրությունում:

Հարակից նյութեր

Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Մայիսի 5-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը … ...
«Ես ձեզ չեմ ասելու, որ ես ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ»․ Բագրատ Սրբազանը՝ աջակիցներին
Նորություններ
20:15 Մայիս 05 2024
«Ես ձեզ չեմ ասելու, որ ես ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ, ես ձեզ ասում եմ, որ դուք ամենա, ամենա, … ...
Հայտնի են դարձել ԵՄ բյուջե ներդրումներ կատարած առաջատար երկրները
Նորություններ
20:13 Մայիս 05 2024
2000 թվականի սկզբից ի վեր Եվրամիության 11 պետությունների ներդրումներն ապահովել են բյուջեի եկամուտների երեք քառորդը, ընդ որում, ամենամեծ ներդրումները կատարվել … ...
Ինտենսիվ անձրևներ․ եղանակը՝ առաջիկա օրերին
Նորություններ
14:33 Մայիս 04 2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test