Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

20:04 Ապրիլ 24 2024
*
Աշխարհ
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառման ընթացքում ներկաները դիտել են Ցեղասպանության մասին պատմող կարճամետրաժ «Ծնված Ադանայում» (Born In Adana) ֆիլմը։

Փաստավավերագրական այս ֆիլմում ներկայացվում է 93-ամյա Անդրանիկ Դեղարարյանի պատմությունը, որը սկսվում է 1915 թվականին Դիարբեքիրից իր ծնողների տեղահանությամբ։ Այդ ժամանակաշրջանի հազվագյուտ արխիվային տեսանյութերով հարուստ այս ֆիլմը ներկայացնում է կորուստի, դժվարությունների և ներքին ուժի անմոռանալի մի պատմություն։ Ֆիլմի ցուցադրությունից հետո ելույթ է ունեցել դեսպան Վահե Գևորգյանը։ Նա մասնավորապես հիշեցրել է նախորդող տարիներին ցեղասպանությունների կանխարգելման հարցում միջազգային հարթակներում Հայաստանի կատարած հսկայական աշխատանքների մասին՝ նշելով․

«Կանխարգելումը միայն այսօրվա կանխարգելումը չէ, դա հիշողությունն է, զոհերի իրավունքների պաշտպանությունն է։ Պետք է նախանձախնդիր և հետևողական լինենք»։

Հարակից նյութեր

Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել
Աշխարհ
20:17 Մայիս 05 2024
Տյումենի մարզում Իշիմ և Տոբոլ գետերի վարարման պատճառով 47 բնակավայրերի ավելի քան 380 բնակելի շենք է հեղեղվել։ Այս մասին հայտնում … ...
Նյու Յորքում ձերբակալվել է մոտ 300 ցուցարար ուսանող
Աշխարհ
18:46 Մայիս 01 2024
Նյու Յորքի ոստիկանությունը երեքշաբթի գիշերը ձերբակալել է մոտ 300 ուսանող ցուցարարի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքի ոստիկանապետը: ԱՄՆ-ի մի … ...
Ստամբուլում ձերբակալվել է 210 ցուցարար
Աշխարհ
18:27 Մայիս 01 2024
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 210 մարդու, ովքեր փորձել են ներխուժել Թաքսիմի փակ հրապարակ և հարձակվել ոստիկանների վրա, X սոցիալական ցանցում … ...
Փարիզում մայիսմեկյան ցույցի մեկնարկից առաջ 15 մարդ է բերման ենթարկվել
Աշխարհ
18:08 Մայիս 01 2024
Փարիզում արհմիությունների մայիսմեկյան ցույցից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել 15 մարդու։ Այս մասին հայտնել է Metropolitan Police պրեֆեկտուրան X-ում (նախկինում … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test