Հուզիչ էր. Ուսանողները գումար են հավաքել հավաքարարին հանգստի տոմս նվիրելու համար

21:00 Հուլիս 01 2018
*
Բարիք
Հուզիչ էր. Ուսանողները գումար են հավաքել հավաքարարին հանգստի տոմս նվիրելու համար

Հեղինակավոր Բրիստոլի համալսարանի ուսանողները ցավ են ապրել հավաքարարի համար, որը ավելի քան 50 տարի չէր եղել հայրենիքում և գումար հավաքել նրան տոմս գնելու համար։

 Մեծ Բրիտանիայում Բրիստոլի համալսարանի ուսանողներն ավելի քան 2 հազար դոլար են հավաքել Յամայկայից իրենց մոտ աշխատող հավաքարարի համար։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Հավաքարար Հերման Գորդոնը դեռ 1967 թվականին 15 տարեկանում Յամայկայից Բրիտանիա էր տեղափոխվել։ Դրանից հետո նա երբեք հայրենիք չէր վերադարձել։ Գորդոնը խոստովանել է, որ սիրում է ուսանողների հետ զրուցել եղանակի և ֆուտբոլի մասին, երբեմն էլ փորձում օգնել նրանց ուսման հարցում, թեև ինքը թողել է դպրոցը 15 տարեկանում։

Գորդոնին արձակուրդ ուղարկելու գաղափարն ուսանողներից մեկինն էր։ Նա համալսարանի Facebook–յան էջում անանուն գրառում էր արել։ 5 օրվա ընթացքում ավելի քան 230 ուսանող էր գումար նվիրաբերել։

«Գորդոնը երջանկության մարմնացում է։ Եկեք, օգնենք նրան», – գրված էր գրառման մեկնաբանություններում։

Տարեց տղամարդը հուզվել էր, երբ ուսանողները նրան ընծայեցին Յամայկայի մեկ շաբաթվա ուղևորության համար նախատեսված գումարը։ Յամայկա նա կմեկնի կնոջ հետ։

«Նա այնքան հուզված էր, երբ զանգահարեց ինձ, որ խոսել չէր կարողանում, նա պարզապես լալիս էր հեռախոսի մեջ», – պատմում է Գերմանի կինը` Դենիզը։

Դեմիզը նաև ասել է, որ ապշած է ուսանողների առատաձեռնությունից և բարիությունից։ Հուլիսին զույգը նշելու է իրենց հարսանիքի 23-ամյակը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video)
Բարիք
20:36 Սեպտեմբեր 21 2020
Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video) ...
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ)
Բարիք
14:23 Հուլիս 14 2020
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ) ...
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի  (լուսանկար)
Բարիք
17:36 Հունիս 10 2019
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի (լուսանկար) ...
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել
Բարիք
12:15 Մայիս 07 2019
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով այստեղ բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test