Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել

12:15 Մայիս 07 2019
*
Բարիք
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել

Ինչպես տեղեկանում ենք «ՀԱՅ» ասոցիացիա բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանն, ով տարիներ շարունակ օգնել և օգնում է անպտուղ ընտանիքներին՝ հանգանակություն կատարողների ու իր աջակցությամբ արտամարմնային բեղմնավորման տարբերակով ունենալ երեխաներ, այսօր հայր է դարձել: 

«Մեր անձնակազմը սրտանց շնորհավորում է Տիգրանին ու կնոջը՝ դուստր ունենալու կապակցությամբ:
Թող որ Ձեր երեխան Ձեր անձնվեր աշխատանքի շարունակողը լինի»,-գրված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ArenaNews.am կայքը Տիգրանի գործունեության մասին իր ընթերցողներին պատմել էր շատ ավելի վաղ. նա  թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների կողքին լինելու համար Իսպանիայից Հայաստան էր եկել:

Ասոցիացիան ոչ մի շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աշխարհի բոլոր հայերով միանալ ու թեկուզ փոքր ներդրումներով օգնել հայ ընտանիքներին ունենալ երեխաներ: Ի դեպ,  ընտրվում են այնպիսի զույգեր, ովքեր չունեն բավարար ֆինանսական միջոցներ, բայց իրենք հետագայում  կարող են երեխայի մասին հոգ տանել, կրթել, դաստիարակել:

Ասոցիացիային իրենց կոչով միացել էին քաղաքապետ Հայկ Մարությանը,  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երգչուհի Իվետա Մուկուչյանը և այլ հայտնիներ:

Այս պահի դրությամբ ասոցիաիցային դիմած շահառուների թիվն անցնում է 1500-ի սահմանը: Դիմելու կարգի, չափորոշիչների և այլնի մասին կարող եք կարդալ մեր էքսկլյուզիվ հարցազրույցում: 

Հարակից նյութեր

Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video)
Բարիք
20:36 Սեպտեմբեր 21 2020
Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video) ...
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ)
Բարիք
14:23 Հուլիս 14 2020
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ) ...
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի  (լուսանկար)
Բարիք
17:36 Հունիս 10 2019
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի (լուսանկար) ...
Լավ լուր. Ահավոր ու սարսափելի պայմաններում բնակվող մայրն ու  երկու որդիները այլևս 3 սենյականոց, գերազանց պայմաններով և կահավորված բնակարան ունեն (Տեսանյութ)
Բարիք
13:00 Հունվար 29 2019
Լավ լուր. Ահավոր ու սարսափելի պայմաններում բնակվող մայրն ու երկու որդիները այլևս 3 սենյականոց, գերազանց պայմաններով և կահավորված բնակարան ունեն (Լուսանկարներ) ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test