Ռուբեն Էլբակյանի ձայնագրած «La Notte» երգը հնչում է Ֆրանսիայի իտալական ռադիոյի եթերում

16:30 Փետրվար 15 2020
*
Հայերը
Ռուբեն Էլբակյանի ձայնագրած «La Notte» երգը հնչում է Ֆրանսիայի իտալական ռադիոյի եթերում

Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր սիրահարների համար: «La  Notte» իտալերեն թեմատիկ երգը գրվել է հատուկ արտերկրում «Ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի համար և  արդեն մի քանի օր է՝ հեռարձակվում է Ֆրանսիայի իտալական ռադիոյով: Երգի Խոսքերի հեղինակն է Անտոնելլա Մազզա, երաժշտությանը՝ Բեռնար Միկաելյանը:

«Անչափ զգացված եմ, որ սիրո տոնի կապակցությամբ ինձ համար այսպիսի գեղեցիկ երգ գրվեց ու սիրվեց իտալացի հանդիսատեսի կողմից: Հուսով եմ՝այն ջերմ ընդունելություն կգտնի նաև հայ հանդիսատեսի կողմից»,- նշել է հռչակավոր տենորը:

Ռուբեն Էլբակյանը վերջերս հայ հանդիսատեսին զմայլել էր Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Չինար ես» տեսահոլովակով, որը նկարահանվել էր Հայաստանում:

Ներկայումս նա աշխատում է երեք կոմպոզիտորների կողմից հատուկ իր համար գրված երգերի նոր ձայնասկավառակի վրա, մեկտեղ՝ «Ավե Մարիա» խորագիրը կրող մենահամերգով շրջագայում է աշխարհում: Այս մենահամերգի անկրկնելի ու փառահեղ բացումը տեղի է ունեցել խորհրդանշական Փարիզի հայտնի Մադլեն եկեղեցում՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների:

Ռուբեն Էլբակյանի հայաստանյան վերջին բարեգործական մենահամերգը տեղի է ունեցել 2007 թվականին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի լեփ-լեցուն դահլիճում: Համերգի հասույթը տրամադրվել է Վլադիմիր Սպիվակովի ֆոնդին:

Աղբյուրը՝ blog.168.am

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան
Հայերը
11:50 Օգոստոս 20 2020
1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։ Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test