Հայկ Մարությանը և Իվետա Մուկուչյանը հայտնիներից առաջինն են միացել՝ օգնելու անպտուղ ընտանիքներին

13:00 Հուլիս 07 2018
*
Կրթություն
Հայկ Մարությանը և Իվետա Մուկուչյանը հայտնիներից առաջինն են միացել՝ օգնելու անպտուղ ընտանիքներին

Շատերն են հասցրել ծանոթանալ «Հայ» Ասոցիացիա բարեգործական հիմնադրամի գործունեությանը: Այս անգամ մեր զրուցակիցը ասոցիացիայի անդամ Կարեն Ավետիսյանն է:

Բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ:

-Գաղափարն ի սկզբանե հիմնադիր Տիգրանի մոտ է առաջացել: Գաղափարը հետո աճեցրել ենք ու ստացել այն արդյունքն, ինչ հիմա ունենք:

Ինչպե՞ս է տեղի ունենում հերթագրվումը,  և ի՞նչ սկզբունքով են զույգերն ընտրվում:

-«ՀԱՅ» ասոցիացիայի պաշտոնական ,ինչպես նաև սոցիալական մեր էջում տեղադրել ենք հերթագրման կարգը և շահառուներին խնդրում ենք, որ բոլորն էլ ծանոթանան կարգին:

 

Որտե՞ղ կարող են մարդիկ ծանոթանալ հերթագրման կանոններին:

-Ասոցիացիայի պաշտոնական էջում, Ֆեյբուքի և ինստագրամի էջերում:  Youtube-ում կան նաև մեր մասին պատմող տեսանյութեր, որոնց միջոցով շահառուներն ավելի ամփոփ կծանոթանան մեր գործունեության մասին: Ինչպես նաև էջում տեղադրվում է հաճախ տրվող հարցերի պատասխանները:

Քանի՞ զույգ է հասցրել ֆինանսավորվել «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի շրջանակներում:

-Ֆինանսավորվել է 5 զույգ, որից 2-ի մոտ ցավոք սրտի, դեռ չունենք արդյունքներ, իսկ 3-ն, ի ուրախություն բոլորիս, արդեն ունեն դրական արդյունքներ:

«ՀԱՅ» ասոցիացիան համարվում է ամենաթափանցիկ և հաշվետու հիմնադրամներից մեկը, ով ամեն ամիս իր ներդնողներին է ներկայացնում հաշվետվություն հանգանակությունների մասին: Այս աշխատելաոճը Ձեզ ի՞նչ առավելություններ է տալիս:

-Առավելությունն այն է, որ ցանկացած ներդրող տեսնում է, թե ինչպես է օգտագործվում, ինչ նպատակի է ծառայում իր ներդրումը: Ցանկացած բանկային փոխանցում ` անկախ փոխանցման չափից,  հրապարակվում է,  դրա համար մարդիկ մեզ վստահում են: Ամեն ինչ պարզ ու թափանցիկ հրապարակվում է:

Մենք միայն ու միայն բանկային փոխանցումների միջոցով ենք աշխատում՝ առձեռն գումար չենք վերցնում, չենք փոխանցում. դա ավելի մեծ վստահություն է ներշնչում:

Ձեր պաշտոնական էջից հաճախ տեղեկանում ենք, որ հայտնիներից շատերն են միանում Ձեր նախաձեռնությանը: Իրենց ներգրավումը որքանո՞վ է օգնում գաղափարի տարածմանը:

-Իրենք ներգրավելով ասոցիացիայում, առավել լավ են ծանոթանում մեր նպատակներին, իրականացված քայլերին, ու իրենք էլ իրենց քայլն են անում:

Անդրադառնալով հայտիներին՝ չենք կարող հատուկ շնորհակալություն չհայտնել Հայկ Մարությանին, ով առաջինը միացավ մեզ ու  դարձավ մեր «ՀԱՅ» ասոցիացիայի պատվավոր անդամ, ինչպես նաև  Իվետա Մուկուչյանին, ով հայուհիներից առաջինն էր, ով միացավ մեզ:

Սա տալիս է մեզ ավելի մեծ ճանաչում ու իհարկե նաև վստահություն:

 

 Հետաքրքիր առաջարկ էիք արել այն բարեգործին, ով պատրաստ է ֆինասապես օգնելու արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ունենալու մեկ զույգի՝ նրան տալով մեր հավաքականի ֆուտբոլիստների կողմից գնդակ: Գնդակն արդեն գտե՞լ է իր տիրոջը:

-Դեռ ոչ, բայց մեծ հույսեր ունենք, որ շուտով կգտնի իր տիրոջը:  Ցանկանում էինք որևէ կերպ հուշ նվիրել այն մարդուն, ով իր բարի գործով կնպաստի հայ մանկան ծնվելուն:

 Arenanews.am

Հարակից նյութեր

Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video)
Կրթություն
20:36 Սեպտեմբեր 21 2020
Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video) ...
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ)
Կրթություն
14:23 Հուլիս 14 2020
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ) ...
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի  (լուսանկար)
Կրթություն
17:36 Հունիս 10 2019
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի (լուսանկար) ...
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել
Կրթություն
12:15 Մայիս 07 2019
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով այստեղ բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test