«Ամբողջ կյանքս Թուրքիայում եմ ապրել, բավական է». 85-ամյա հայ «դեսպանի» պատմությունը

22:30 Փետրվար 22 2020
*
Հայերը
«Ամբողջ կյանքս Թուրքիայում եմ ապրել, բավական է». 85-ամյա հայ «դեսպանի» պատմությունը

Sputnik Արմենիան գրում է․ Երազանքներն իրականացնել հնարավոր է ցանկացած տարիքում։ Դրանում կարելի է համոզվել Թուրքիայում ֆրանսերենի «դեսպան», 85-ամյա Ռիտա Շուշան Արաքսի օրինակով։ Նա այդ տարիքում կարողացել է իրականացնել իր վաղեմի երազանքը` տեղափոխվել ու ապրում է Հայաստանում։

Ուղիղ հարդարած մազեր, թեթև շապիկ և ապարանջաններ, որոնք զրնգում են անգամ աննկատ շարժման դեպքում։ Տիկին Ռիտայի հետ ավելի մտերմիկ ծանոթությունից հետո հասկանում ես, որ Ակադեմիական արմավենիների շքանշանով (պարգև, որը շնորհվում է Ֆրանսիայում կրթության և գիտության բնագավառում ունեցած վաստակի համար. խմբ.) նրան իզուր չեն պարգևատրել։

Ռիտա Շուշան Արաքսը ծնվել է 1935 թվականին Թուրքիայում ապրող հայերի ընտանիքում։ Հինգերորդ սերնդի ստամբուլցին իր 85 տարուց 40-ը նվիրել է ֆրանսերենի դասավանդմանը, իսկ 4 ամիս առաջ իրականացրել վաղեմի երազանքը և եղբոր` 105–ամյա Նուրհան Ժոզեֆովիչի հետ տեղափոխվել պատմական հայրենիք`Հայաստան։ Նույնիսկ հասցրել է հայկական քաղաքացիություն ստանալ։

«Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ Հայաստանում մահանալ։ Ամբողջ կյանքս Թուրքիայում եմ ապրել, բավական է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Ռիտան։

հայ դեսպան

Ռիտա Շուշան Արաքսը գերազանցությամբ է ավարտել Ստամբուլի ֆրանսիական թեքումով գիմնազիան։ Ավելի ուշ շատ հարգված մանկավարժ է դարձել Թուրքիայում։ Հիշում է իր բոլոր աշակերտներին։ Պատմում է, որ 40 տարվա ընթացքում բազմաթիվ սերունդներ է դաստիարակել, որոնց թվում եղել են նաև Թուրքիայի իշխանությունների և մտավորականության ներկայացուցիչների երեխաներ և թոռներ։

«Ազգությամբ թուրք աշակերտներ ունեմ, որոնք մինչև հիմա էլ զանգում ու հարցնում են որպիսությունս։ Մի օր նրանցից մեկն ասաց, որ առանց ինձ ինքը չէր դառնա այն, ինչ կա, և այն ամենը, ինչին հասել է, հնարավոր է դարձել նաև իմ շնորհիվ»,–պատմում է տիկին Ռիտան։

Ինքն աշակերտներին, աշակերտներն էլ իրեն են շատ սիրել։ Հաջողության գաղտնիքն իր իսկ մշակած դասավանդման մեթոդն ու «երբեք չպատժել» սկզբունքն է եղել։ 40 տարվա ընթացքում ոչ մի անգամ ձայնը չի բարձրացրել աշակերտների վրա, երբևէ որևէ մեկին չի պատժել։

«Որդուս էլ չեմ պատժել, ինչի՞ կհասնեի դրանով»,– ասում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` պետք է մոտեցում գտնել յուրաքանչյուր աշակերտի հանդեպ, հասկանալ, թե ինչու նա ինչ–որ բան չարեց այնպես, ինչպես պետք էր։

Հարցին, թե ինչպես է նրա ընտանիքին հաջողվել ողջ մնալ Հայոց ցեղասպանության տարիներին, իսկ իրեն` հաջողության հասնել Թուրքիայում, տիկին Ռիտան համեստորեն պատասխանում է. «Մենք ոչ մի բանով չէինք առանձնանում»։

Ասում է` ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքը քաղաքականություն չէին մտնում, աշխատում էին և ապրում համեստ կյանքով, չէին շփվում ծայրահեղական տրամադրություններ ունեցող թուրքերի հետ։

Նրանք Ստամբուլում իրենց փոքր աշխարհն էին ստեղծել, որտեղ էլ ապրում էին։

«Մենք թուրքերի դաժանությունը մեր մաշկի վրա չէինք զգում, բայց այն անուղղակիորեն նաև մեզ էր միշտ վերաբերվում… Մեր աչքի առաջ սպանեցին Հրանտ Դինքին», – ասում է տիկին Ռիտան։

Այստեղ մի փոքր դադար է տալիս։ Զգացվում է` նույնիսկ տարիներ անց նա խորապես ցավում է հայրենակցի կորստի համար։

Արաքսը, դասավանդելուց բացի, թատերական խմբակով է զբաղվել, որը գործել է ֆրանսիական գիմնազիայում։ Այստեղ նրա ղեկավարության տակ ֆրանսերեն պիեսներ էին բեմադրվում, ինչի համար էլ Ֆրանսիայի` այն ժամանակվա մշակույթի նախարար Ժակ Լագանը նրան պարգևատրեց Ակադեմիական արմավենիների շքանշանով։

Ռիտան ու ամուսինը երկար տարիներ աջակցել են Թուրքիայի հայերին, օգնել ձուլման դեմ պայքարին։

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում։

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան
Հայերը
11:50 Օգոստոս 20 2020
1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։ Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test