Փորձում են ինձ համոզել Իտալիայից վերադառնալ Հայաստան, բայց հասկանում եմ, որ այս պահին ճանապարհորդելն ավելի վտանգավոր է. Սոնա Մարտիկյան

23:00 Մարտ 13 2020
*
Հայերը
Փորձում են ինձ համոզել Իտալիայից վերադառնալ Հայաստան, բայց հասկանում եմ, որ այս պահին ճանապարհորդելն ավելի վտանգավոր է. Սոնա Մարտիկյան

«Դասերը տեղի են ունենում օնլայն, հիմնականում շարժը կանգ է առել»,- ասում է Իտալիայի Կիետի քաղաքում գտնվող Սոնա Մարտիկյանը, որն արդեն 6 ամիս է՝ Իտալիայում է գտնվում «Էրազմուս» ծրագրի շրջանակում:

Սոնան պատմում է, որ մինչև վերջերս Իտալիայում խուճապ չէր նկատում, սակայն երկշաբաթյա կարանտին հայտարարելուց հետո, որ ամեն ինչ փակվելու է, մարդիկ փորձում են որոշ քայլեր ձեռնարկել. «Ուտելիք են գնում, որոշ պարագաներ, և սուպերմարկետներում հսկայական հերթեր են առաջանում»:

Պատմում է, որ շատ սուպերմարկետներ հաճախորդներին սպասարկելու իրենց քաղաքականությունը փոխել են, երկու-երկու անձ են ընդունում, բայց քանի որ մարդկանց թիվը մեծ է, բոլորն ուզում են իրենց անհրաժեշտ պարագաները գնել, հսկայական հերթեր են առաջանում. «Մինչ այս առանձնակի խուճապ չկար, երկու շաբաթ առաջ Հռոմում էի, մետրոներում նույնիսկ շնչելու տեղ չկար, մարդիկ շատ ազատ էին, դիմակներ շատ քչերի մոտ կարող էիք նկատել»:

Սոնան բազմաթիվ նամակներ է ստացել Հայաստանում գտնվող իր ընկերներից և բարեկամներից. «Հիմնականում խուճապը նրանցից էր գալիս, ես նրանց փորձում էի հավատացնել, որ փորձում եմ հետևել հիգիենայի կանոններին, հեռու մնալ, առողջ սնվել և այլն: Եվ ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանում շատ ավելի զգոն են և շատ ավելի լուրջ են վերաբերվում իրավիճակին, սակայն երբ կարանտին հայտարարվեց, և աշխատատեղերը, դպրոցները, համալսարանները փակվեցին, մարդկանց մեջ խուճապ առաջացավ, կրում են դիմակները և շատ ավելի տեսանելի է ներկա պահին»:

Նշում է, որ հանրային տրանսպորտում, սուպերմարկետներում, խանութներում առկա են ախտահանիչ հեղուկներ: Հանրային տրանսպորտում վարորդների հետ շփման գոտին փակված է. «Փորձում են հնարավորինս շատ տարածություն պահել, ես ինքս փորձում եմ առողջ սնվել, հիմնական հիգիենայի կանոնները պատշաճ պահել, ֆասթ ֆուդի կետերից չեմ օգտվում, ամենինչ տանն եմ պատրաստում, ներկա պահին, որ աշխատատեղս փակ է, իտալերեն դասերի եմ նաև մասնակցում, դասերը տեղի են ունենում օնլայն, հիմնականում շարժը կանգ է առել»:

Նոր տեսակի կորոնավիրուսը անցյալ տարի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում է բռնկվել՝ աստիճանաբար տարածվելով նաև երկրի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ի երեկոյան նոր կորոնավիրուսը հայտարարել է պանդեմիա:

Կորոնավիրուսի տարածման առումով, ըստ worldometers.info-ի, Իտալիան զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը՝ Չինաստանից հետո։ Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում 15,113:

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 134,087 է: Վիճակագրության համաձայն՝ արձանագրվել է 4,964 մահվան դեպք, առողջացել է 68,898 մարդ:

Սոնան ՀՀ արտաքին գործերի նախարարության էջում Իտալիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ուղղված հայտարարությունը տեսնելուց հետո այնուամենայիվ որոշել է չվերադառնալ Հայաստան՝ հաշվի առնելով, որ ճանապարհ ընկնելն ավելի վտանգավոր կարող է դառնալ:

Ասում է, որ «Էրազմուսը», որին մասնակցում է, ևս արձագանքել է իրավիճակին՝ նշելով, որ հնարավորություն են տալիս մասնակիցներին չեղարկելու իրենց ծրագրերը և վերադառնալ հայրենիք:

«Ծնողներս ևս շատ անհանգիստ էին ու մինչև հիմա շատ անհանգիստ են, փորձում էին համոզել, որ վերադառնամ Հայաստան: Սակայն կարծում եմ՝ ներկա պահին շատ ավելի վտանգավոր է, որ ես ճամփորդեմ Հայաստան, քանի որ այն ներառում է 2-3 ժամ ճանապարհ Կիետիից Հռոմ, այնուհետև թռիչք Հռոմից Երևան: Ավելի անվտանգ և խելամիտ կլինի, որ ես մնամ այստեղ և փորձեմ հետևել առողջապահության նախարարարության խորհուրդներին և հրահանգներին»:

Աղբյուրը՝ medialab.am

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան
Հայերը
11:50 Օգոստոս 20 2020
1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։ Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test