Թանկյանն ընդդեմ նախարարի. Նոր Զելանդիայում քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը

18:09 Մարտ 13 2020
*
Հայերը
Թանկյանն ընդդեմ նախարարի. Նոր Զելանդիայում քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը

Ամերիկյան System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիմել է Նոր Զելանդիայի կառավարությանը՝ պահանջելով ճանաչել 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Նորզելանդական Newshub.com պարբերականը հրապարակել է հոդված, որը վերնագրված է «Ռոք աստղն ընդդեմ Ուինսթոնի»:

Հոդվածագիրը Թանկյանին հարց է ուղղել՝ կցանկանա՞ր արդյոք նա, որ ԱԳ նախարար Ուինսթոն Փիթերսը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործի: Թանկյանը դրական պատասխան է տվել:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Եվրոպական Միությունը, Վատիկանը»,- ասել է երաժիշտը:

Ինքը՝ նախարարը, չի ցանկացել պատասխանել Հայոց ցեղասպանության մասին հարցին և «խուսափել է» լրագրողներից: Երկրի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Նոր Զելանդիան կողմ է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:

Թանկյանը մտադիր է առաջիկայում հանդես գալ Նոր Զելանդիայի խորհրդարանում և պատմել Հայոց ցեղասպանության մասին: Պարբերականը նշում է, որ ԱԳՆ-ից որոշ պատգամավորների կոչ են արել ներկա չլինել այդ միջոցառմանը: Թանկյանն այդպիսի մոտեցումն «ամոթալի» է համարել:

Աղբյուրը՝ shantnews.am

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան
Հայերը
11:50 Օգոստոս 20 2020
1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։ Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test