Ինչպե՞ս է Շառլ Ազնավուրի հայրն օգնել հայ զինվորներին «քննությունից» հետո

19:09 Մայիս 09 2020
*
Հայերը
Ինչպե՞ս է Շառլ Ազնավուրի հայրն օգնել հայ զինվորներին «քննությունից» հետո

«Ազնավուր» հիմնադրամի ֆեսյբուքյան էջում ֆրանսահայ շանսոնյեի հոր՝ Միշա Ազնավուրի մասին պատմություն է ներկայացվում՝ կապված Հայրենական պատերազմի ու հայ զինվորների հետ:

«Երբ ֆաշիստների կողմից բռնազավթված Փարիզում դիմադրողական շարժում ծավալվեց, ֆաշիստներն էլ ավելի դաժան ու անողոք դարձան: Գեստապոն ամեն օր ավելի էր խստացնում կտտանքներն ու խուզարկումները։ Հենց այդ պայմաններում Միշա Ազնավուրը՝ Շառլի հայրը, սկսեց վտանգավոր աշխատանք տանել գերմանական բանակի հայ «կամավորների» հետ: Առօրյա զրույցի ու կատակների միջոցով համոզվում էր, որ նրանք հայ են, խնդրում էր երգել, պատմել հայրենի գյուղերի մասին և այդպես կարող էր հստակ տարբերել՝ զինվորները հայերենը սովորել են ի ծնե, թե այն դպրոցներում, որտեղ ֆաշիստները գործակալների էին պատրաստում։ Ընդ որում՝ նա դա անում էր «Րաֆֆի» ռեստորանում, որտեղ այդ պահին աշխատում էր և ընթացքում սպասարկում հարևան սեղանին նստած սպաներին։

«Քննությունն» ավարտելուց հետո Միշան հայ զինվորներին հասկացնում էր, որ կարող է օգնել նրանց փախչել։ Տղաները շատ շուտ համաձայնում էին, և նա հանդիպում էր նրանց ռեստորանը փակելուց հետո մի ապահով վայրում, ապա բերում տուն։ Ամենից առաջ վառարանում այրում էին զինվորի գերմանական համազգեստը, իսկ մութն ընկնելուն պես Շառլն իր քրոջ հետ վերցնում էր զենքն ու տանում, խցկում կոյուղու հորը։
Այդ ամենը կրկնվում էր այլ զինվորների հետ, ինչի արդյունքում ընդամենը մի քանի օրում Ազնավուրների՝ Նավարեն փողոցի փոքրիկ բնակարանում գիշերողների թիվը հասել էր տասնմեկի»,- ասված է գրառման մեջ:

Հ.Գ. Լուսանկարում Միշա Ազնավուրն է՝ Շառլ Ազնավուրի հայրը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան
Հայերը
11:50 Օգոստոս 20 2020
1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։ Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test