Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք. Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել

15:18 Սեպտեմբեր 27 2020
*
Լուսանկարներ
Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք. Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել

Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել` կից գրելով․

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):

Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր:

Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:

Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների՝ վնասվել են նաև որոշ դպրոցներ:

Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ԿՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը. տվյալների հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հրապարակումներով»:

    

Հարակից նյութեր

Սևանա լճի հատակը՝ լուսանկարներով
Լուսանկարներ
13:51 Նոյեմբեր 19 2021
«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարել է Սևանա լճի հատակը։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ … ...
Աննկարագրելի շքեղ կադրեր՝ վերջին օրվա լիալուսիններից. Սրանք պետք է նայել և գնահատել հատ առ հատ
Լուսանկարներ
18:15 Հուլիս 27 2021
Աննկարագրելի շքեղ ու ջոկած կադրեր՝ վերջին օրվա լիալուսիններից Սրանք պետք է նայել և գնահատել հատ առ հատ: Լուսանկարներն արվել են … ...
Հայ լուսանկարչի ցնցող լուսանկարները, որոնք բացահայտում են կյանքն ու ապրելակերպը Ռուսաստանում
Լուսանկարներ
13:35 Հուլիս 12 2021
Ռուսաստանում բնակվող հայազգի լուսանկարիչ Ալեքսանդր Պետրոսյանը ներկայացրել է Ռուսաստանում մարդկանց կյանքը, և արդյունքն իսկապես զարմանալի է: Դուք երբեք չեք տեսնի … ...
Գյումրիում վթարի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․
Լուսանկարներ
15:10 Հունվար 27 2021
Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում։ Բախվել են Mercedes Benz և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test