Գյումրիում վթարի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․

15:10 Հունվար 27 2021
*
Նորություններ
Գյումրիում վթարի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․

Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում։ Բախվել են Mercedes Benz և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes մակնիշի մեքենայում հրդեհ է բռնկվել։ Անհրաժեշտ է եղել հրշեջ փրկարարական ջոկատի օգնությունը։

Մինչ հրշեջների՝ վթարի վայր հասնելը, հրդեհը տեղում մարվել է սեփական ուժերով։ Mercedes մակնիշի մեքենայում ուղևորներ չեն եղել։ Վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Նա տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։

Opel մակնիշի մեքենայում, որը տաքսի ծառայություն է մատուցել, եղել է մեկ ուղևոր։ Մեքենայի 34-ամյա վարորդը և ուղևորը գանգուղեղային վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ վարորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր, ուղևորին հետազոտում են, վիճակի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։

Հարակից նյութեր

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: … ...
Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Նորություններ
18:34 Մայիս 01 2024
Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է … ...
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Նորություններ
18:31 Մայիս 01 2024
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող … ...
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումներին
Նորություններ
16:01 Մայիս 01 2024
Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test