Եթե Կենտրոնական բանկի որոշումը լինի, թոշակառուները իրենց գումարը նորից կստանան կանխիկ՝ փոստից

15:15 Մարտ 05 2021
*
Հասարակություն
Եթե Կենտրոնական բանկի որոշումը լինի, թոշակառուները իրենց գումարը նորից կստանան կանխիկ՝ փոստից

«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որպեսզի կենսաթոշակառուները իրենց գումարները կարողանան նորից ստանալ փոստից ու կանխիկ, ոչ թե բանկային քարտով: Պատճառը կենսաթոշակառուների բողոք-ահազանգերն են:

Հիշեցնենք, որ այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ բազմաթիվ բողոքներ է ստանում. կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված: «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում էր, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբերին դիմել է Կենտրոնական բանկ՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով, ինչպես բաժանմունքներում, այնպես էլ հասցեական առաքմամբ: Սակայն, պատասխան դեռ չի ստացել:

«Հայփոստ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ «Կենսաթոշակառու անձիք երբեմն դժվարություն են ունենում բանկային քարտով ստանալու իրենց կենսաթոշակները, այդ պատճառով «Հայփոստը» 2-3 ամիս շարունակ ահազանգեր է ստանում, որպեսզի մենք առաքենք իրենց գումարը կամ իրենք մոտենան և վերցնեն: Բացատրում ենք, որ դա մեր որոշելիքը չէ, և անհրաժեշտություն եղավ դիմել Կենտրոնական բանկ, որ մեզ թույլատրեն էլեկրոնային դրամապանակների միջոցով, որը հնարավորություն կտա կանխիկացնել գումարը, մարդկանց բաշխել իրենց թոշակները այնպես, ինչպես առաջ էր, այսինքն՝ ինչպես «Հայփոստ» բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Բայց դեռևս թույլտվություն չունենք»: Աբրահամյանի խոսքով, հստակ չէ նաեւ, թե երբ Կենտրոնական բանկը դրական կամ բացասական պատասխան կտա:

«Հայփոստ»-ի խոսնակը նկատեց, որ թեպետ թոշակառուները ստորագրել են կենսաթոշակը բանկային քարտի միջոցով ստանալու մասին համապաստան պայմանագիրը եւ փոփոխությունը իրենց համար անակնկալ չի եղել, բայց գործնականում դժվարությունների են հանդիպում գումարը կանխկացնելիս:

Հավելենք, որ 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Կան որոշ բացառություններ: Այս սկզբունքը չի գործում, օրինակ, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների դեպքում:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Հասարակություն
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test