17-ամյա գյումրեցի ավիամոդելավորողի ստեղծած ինքնաթիռը փորձարկվել է որպես հետախուզական թռչող անօդաչու սարք

18:14 Մարտ 10 2021
*
Հասարակություն
17-ամյա գյումրեցի ավիամոդելավորողի ստեղծած ինքնաթիռը փորձարկվել է որպես հետախուզական թռչող անօդաչու սարք

Շիրակի մարզում ինժեներական նորարարության իրենց մտահղացումները փորձարկելու հարթակ է տրամադրված պատանի ավիամոդելավորողներին։ Ներուժն այստեղ կիրառվում է անօդաչու թռչող սարքերի նախագծումների, փորձարկումների համար։ Տարբեր տարիքային խմբերի դպրոցականներ դասերից հետո ամեն օր գալիս են ավիամոդելային խմբակ: Այստեղ բոլորի ձգտումն ինքնաթիռ կամ անօդաչու թռչող սարքեր ստեղծելն է:

17 տարեկան Աղասի Թորոսյանն այս խմբակում է սովորել, հիմա արդեն շրջանավարտ է ու ստացել է օդային հետախույզի առաջին կարգի վկայական: Ծրագրավորել է ուսումնական նշանակության մի քանի թռչող սարքեր, որոնց փորձարկումն իրական պայմաններում եղել է արդյունավետ։ Ծրագրավորման ու նախագծման իր կարողությունները զարգացնելու համար պատանին որոշել է մասնագիտանալ ռազմական ավիացիայի ոլորտում։

Ստացված ու արդեն փորձարկված մոդելը 17 տարեկան պատանին պայմանականորեն անվանել է Սու-27: Իր ստեղծած ստվարաթղթե թռչող սարքը հայտնի կործանիչներին արտաքին տեսքով նմանություններ ունի:

«Շարժվող մասերը հիմնականում թևերի հատվածում են գտնվում, կարող են շարժվել աջ-ձախ, վերև ու ներքև։ Ունի էլեկտրական շարժիչ, որն էլ համարվում է ինքնաթիռի հիմնական մասն ու կապ է ապահովում հեռակառավարվող վահանակի հետ»,- Shantnews.am-ի հետ զրույցում պատմել է Աղասի Թորոսյանը։

Ստեղծարար գաղափարներ ունեցող պատանին գիտի, որ անգամ մեկ սանտիմետր սխալը կարող է օդում ճակատագրական լինել սարքի թռիչքի համար: Իր ստեղծած ուսումնական մոդելների թերությունները գտնելու համար դրանք փորձարկում է վիրտուալ պայմաններում: Աղասիի նպատակն է՝ ստեղծել թռչող սարքի այնպիսի մի մոդել, որը կկիրառվի Զինված ուժերում: Գաղափարներն արդեն ներկայացրել է՝ ուզում է ստեղծել հետախուզական անօդաչու թռչող սարք:

«Ուզում եմ պատրաստել հետախուզական թռչող սարք, իմ պատրաստած մոդելն էլ կարելի է վերածել հետախուզականի, տեղադրել տեսախցիկ և ուղարկել տեղազննության։ Դա, իմ կարծիքով՝ ավելի հետաքրքիր է։ Հետախուզական անօդաչուները շատ կարևոր են, պետք է գիտենանք՝ ում ենք հետախուզում, դիտում, որ մյուս մասնագետներն էլ հետո իրենց գործն անեն»,- նշում է Աղասին։

Ավիացիայի հանդեպ հետաքրքրությունները նոր չեն սկսվել։ Նախ՝ մանկական տարիքում խաղալիք ինքնաթիռներն էին փորձարկումների առարկա, ու դա գալիս է, այսպես ասած, ընտանեկան մասնագիտությունից։ Աղասիի հայրը՝ Գագիկ Թորոսյանը, 26 տարի ծառայել է Զինված ուժերի ավիացիոն գնդում: Որդու մասնագիտական հաջողություններով հպարտանալու առիթներ շատ է ունեցել։

«Տղայիս միշտ հետաքրքրում էին ինքնաթիռները։ Դեռ փոքր տարիքից իր խաղալիքները քանդում էր՝ տեսնելու համար, թե ինչ մասերից է պատրաստված։ Ինքը տիրապետում է ռադիոտեխնիկային, իմ ճանապարհն է ընտրել, ինձ հետ հավասար հեռուստացույց ու ձայնարկիչներ է նորոգում»,- պատմում է Աղասիի հայրը։

Արդեն զորակոչային տարիքի է Աղասին, զինվորականի ճանապարհն է ընտրել, որոշել է ընդունվել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան, բայց օդաչու դառնալ չի ուզում։ Միակ ու առաջնային գործն իր համարում է ճշգրիտ աշխատող թռչող համակարգեր ստեղծելը։

Նյութի աղբյուր՝ ShantNews.am

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Հասարակություն
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test