Ավագ հինգշաբթի․ Մայր Աթոռում Ոտնլվայի արարողություն է կատարվել

21:57 Ապրիլ 01 2021
*
Հոգևոր
Ավագ հինգշաբթի․ Մայր Աթոռում Ոտնլվայի արարողություն է կատարվել

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվել է Ոտնլվայի արարողությունը:
Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգակցության ներքո լվացել և յուղով օծել է մի շարք հայորդիների ոտքեր: Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը, արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ մայոր Ստեփան Ալեքսանյանը և սերժանտ Արթուր Իգիթյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Նարեկ ուրարակիր Մարկոսյանը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Սարո Արթենյանը և Նորայր Պետրոսյանը, արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած քաջարի հայորդիների զավակներից Նարեկ Աբրահամյանը, Ավետիք Վարդանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Սահակ Անդրեասյանը, Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սան Սամվել Ադոյանը, ինչպես նաև այլ մանուկներ՝ Մհեր Կոնդյանը, Դավիթ Կուզիկյանը և Դավիթ Թադևոսյանը։

Արարողությունն ամփոփվել Ավետարանի ընթերցմամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով, որից հետո օրհնված յուղը բաժանվել է ներկա հավատացյալներին:

Հարակից նյութեր

Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Հոգևոր
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
Արդյո՞ք նորապսակները պետք է առանձին ապրեն. քահանան՝ ընտանիքի, ամուսնալուծության, ընտանեկան բռնությունների մասին
Հոգևոր
19:14 Նոյեմբեր 14 2023
Տեր Աբելը 40 տարեկան հասակում է ձեռնադրվել քահանա։ Ասում է, որ շատ հետաքրքիր շրջադարձ էր իր կյանքում։ Զրույցն անցկացրել ենք … ...
Սկսվում է Մեծ Պահքը. 48 օրից կտոնենք Զատիկը
Հոգևոր
12:36 Փետրվար 28 2022
Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: … ...
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը
Հոգևոր
16:07 Փետրվար 12 2022
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Տոնական Սուրբ Պատարագը նվիրված է Ս. Սարգիս զորավարի, նրա որդի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test