Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն

20:20 Փետրվար 05 2024
*
Հոգևոր
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն

Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այդ ժամանակահատվածում հավատացյալների համար որոշակի սահմանափակումներ և արգելքներ կան, որոնցից շատերը հայտնի չեն հասարակ մարդուն: Օրինակ, ինչ է կարելի կամ ինչ չի կարելի ուտել պահքի ժամանակ կամ ինչ արարքներից արժե զերծ մնալ:

Հոգևորն առաջնային է

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, պահքը սովորական մարդկանց գաղափար չէ, դա Աստծո պատվիրան է, որը գոյություն ունի բոլոր կրոններում և հավատալիքներում` որպես գենետիկ հիշողություն դրախտի և մաքրվելու հնարավորության մասին:

«Սա հոգևորի մաքրման կարևոր ժամանակաշրջան է, ձեր սիրտը և հոգին մաքրելու հնարավորություն, քանի որ Աստված չի նայի ուտելիքին և խմիչքին, այլ կանդրադառնա սրտին` որքանով է մարդ դարձել բարեպաշտ, կա՞ բարություն, հոգատարություն, անկեղծություն», – ասաց հոգևորականը:

Նա նշեց, որ այս ժամանակահատվածում շատ կարևոր է հետևել վարքին, աստվածաշնչյան պատվիրաններին ու չսահմանափակվել միայն սննդով և համարել, որ դրանով մարդը պահպանում է Պահքը:

«Պահքը դիետա չէ, նորաձևությանը հետևել չէ, այլ հոգևոր սխրագործություն է, որի նպատակն է մաքրել հոգին, միտքը և մարմինը», – ասաց նա ՝ հավելելով, որ հավատացյալների տարիքն ավելի է երիտասարդանում, իսկ գիտելիքն աճում է:

Ում չարժե Պահք պահել

Մեծ Պահքը մաքրվելու համար լավ ժամանակահատված է, բայց ինչպես նշում է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, սննդակարգում նախատեսված սահմանափակումները ոչ բոլորի համար են օգտակար:

«Մեծ Պահքի ժամանակահատվածում նախատեսված սննդակարգն առաջին հերթին շատ առողջ մարդկանց համար է: Հետևաբար, եթե դուք ունեք անեմիա կամ աղեստամոքսային հիվանդություններ, ապա լավ կլինի զերծ մնալ պահքի սննդային ձևից և պահպանել դրա միայն հոգևոր բաղադրիչը»,- ասաց Աբովյանը:

Խորհուրդ չի տրվում Պահք պահել երեխաներին, հղիներին, առողջական խնդիր ունեցող ծերերին, իսկ դեղամիջոց ընդունելը սահմանափակում չէ Պահքի մեջ գտնվող մարդկանց համար:

Պահքը դիետա չէ, կարելի է և քաշ հավաքել

Պահքի շրջանում շատերը սահմանափակում են իրենց սննդի չափը՝ հույս ունենալով, որ կնիհարեն, ինչը, Աբովյանի խոսքով, շատ սխալ մոտեցում է:

«Խնդիրն այն է, որ Պահքի շրջանում մարդիկ օգտագործում են բուսական ծագման շատ մեծ քանակի սնունդ, որոնք նեկայացնում են բազմազան ածխաջրեր և ջերմային մշակման դեպքում բարձրացնում են գլիկեմիկ ցուցիչը` զգալիորեն ավելացնելով քաշ հավաքելու ու օրգանիզմում շաքարի մակարդակի բարձրացման հավանականությունը», – ասաց Աբովյանը։

Այս կապակցությամբ նա անհրաժեշտ համարեց շատ զգուշությամբ մոտենալ սննդակարգի և սնվելու հարցերին` չսահմանափակվելով միայն մթերքի մի տեսակով, այլ ապահովել բազմազանություն։ Պետք չէ վախենալ օգտագործել նաև հաց, որը թույլ կտա հագենալ։ Միաժամանակ պետք չէ չարաշահել հացը, քանի որ օգտագործելով միայն բուսական ծագման սնունդ ու փորձելով հագենալ` կարելի է կտրուկ ավելացնել քաշը։

Պահք առանց ավելորդությունների

Ինչպես նշեց տեր Շահե քահանա Հայրապետյանը, հայկական Պահքն, ի տարբերություն կաթոլիկ և ուղղափառ Պահքից, սննդակարգում չի ընդունում որևէ ավելորդություն։

«Եթե կաթոլիկները և ուղղափառները Պահքի շրջանում ունեն օրեր, երբ կարելի է օգտագործել ձու, ձուկ կամ կենդանական ծագման մթերք, ապա Հայ Առաքելական Եկեղեցու մոտ ամեն ինչ ավելի խիստ է. թույլատրվում է միայն բուսական սնունդ ողջ Պահքի ընթացքում», – ասաց Հայրապետյանը։

Ի՞նչ կարելի է ուտել

Դիետոլոգը Պահքի շրջանում խորհուրդ է տալիս ուտել ավելի շատ լոբազգիներ, հացահատիկային սնունդ և բանջարեղեն, այդ թվում` ջերմային մշակման։

Կարելի է օգտագործել նաև միրգ, ընդեղեն, չրեղեն, չչարաշահել չրեղենը շաքարավազի բարձր պարունակության պատճառով։ Կարելի է նաև ուտել շոկոլադ, սակայն ցանկալի է դառը, քանի որ այն ունի բացառապես բուսական բաղադրիչներ` կակաո, կակաոյի յուղ, ջուր, շաքարավազ։

Պսակադրությունը թույլատրվում է

Հոգևորականը նշեց, որ Պահքի շրջանում թույլատրվում է պսակադրությունը, բացառությամբ Պահքի վերջին Ավագ շաբաթվա։

«Ավելի վաղ եկեղեցին մերժում էր կատարել պսակադրության արարողակարգ Մեծ Պահքի շրջանում, ինչը, որոշ հոգևորականների կարծիքով, հանգեցնում էր մարդկանց բաժանման եկեղեցուց և եկեղեցական արժեքներից, քանի որ նրանք ամուսնանում էին, սկսում միասին ապրել, սակայն չէին պսակադրվում Աստծո առաջ», – նշեց Հայրապետյանը։

Այս խնդիրը լուծելու համար Ամենայն Հայոց Վազգեն Առաջին Կաթողիկոսը որոշեց կատարել պսակադրության արարողակարգ Պահքի շրջանում, բացառությամբ Ավագ շաբաթվա։

Հարակից նյութեր

Ինտենսիվ անձրևներ․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հոգևոր
14:33 Մայիս 04 2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և … ...
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Հոգևոր
18:43 Մայիս 01 2024
Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: … ...
Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Հոգևոր
18:34 Մայիս 01 2024
Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է … ...
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Հոգևոր
18:31 Մայիս 01 2024
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test