Գյումրիում ազդարարվել է «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը

22:14 Սեպտեմբեր 18 2021
*
Հասարակություն
Գյումրիում  ազդարարվել է «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին։

Գյումրիում Թումո կենտրոն հիմնելու գաղափարը Շանթ հեռուստաընկերության «Ապագայի համար» հեռուստանախագծի հաջողված շարունակությունն էր։ 2014-ին «Շանթ»-ը իր գործունեության 20-ամյակի առթիվ Թումո կենտրոն հիմնելու համար համազգային հեռուստամարաթոն նախաձեռնեց:

Հանգանակություների, «Ճոն և Հասմիկ Մկրտիչեան» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության ներդրումների շնորհիվ Թումո Գյումրին նախ սկսեց գործել տեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքում, ապա 2015 թվականին կառավարության որոշմամբ Թումոյին հատկացվեց 1860-ականներին կառուցված պատմաճարտարապետական կառույցներից մեկը։

Թումո Գյումրիում այսօր սովորող աշակերտների և ուսանողների թիվը 2000-ն է։ Նորարարական տեխնոլոգիաները ավելի հասանելի դարձնելու և առաջիկա 5 տարիների ընթացքում ուսանողների թիվը մինչև 80 հազարի հասցնելու նպատակով այսօր տրվել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նոր նախաձեռնության մեկնարկը։

Նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում և Արցախում հիմնել 110 Թումո-տուփեր, որոնք շարժական կայաններ են և տեղադրվելու են մարզերի՝ նախապես ընտրված մեծ ու փոքր բնակավայրերում։

«Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզբիեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ։

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Հասարակություն
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test