Նոր ալիքը 3 հաղթող ունի․ Էռնա Միրը կիսում է առաջին տեղը

15:45 Սեպտեմբեր 14 2017
*
Մրցույթ
Նոր ալիքը 3 հաղթող ունի․ Էռնա Միրը կիսում է առաջին տեղը

Սոչիում կայացավ «Նոր ալիքի» մրցութային երրորդ օրը, որի ժամանակ մասնակիցները ներկայացրին երգերի պրեմիերաներ։

Արտյոմ Վալտերի և Սարինի հեղինակած In love երգով Էռնա Միրը ստացավ ժյուրիի բարձր գնահատականը։ Նա արժանացավ 120 միավորի հնարավոր 121-ից։ Ժյուրիի անդամներից միայն մեկը նրան տվեց 10 միավոր, մյուսները միակարծիք տվեցին 11 միավոր։

Երգչուհու պրոդյուսեր Լիրա Քոչարյանը Tert.am Life-ին հայտնեց, որ Էռնան առաջին տեղը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի և Մոլդովայի ներկայացուցիչ DOREDOS տրիոյի հետ։

Նշենք, որ առաջին 2 օրերի արդյունքներով Էռնան և Սարդորն արժանացել էին ժյուրիի առավելագույն գնահատականին և 2 օրվա արդյունքում ունեին 242 միավոր։ Այսօրվա արդյունքներով նրանք ունեն 363 միավոր։ DOREDOS տրիոն առաջին 2 օրերի արդյունքով ուներ 241 միավոր, այսօր խումբը ստացել է առավելագույն 121 միավորը և հավասարվել Էռնային և Սարդորին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Մելքոնյանը, ևս այսօր ստացավ 120 միավոր՝ հնարավոր 121-ից։ Ընդհանուր առմամբ, նա ունի 357 միավոր և երկրորդ տեղում է։

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա վաղը։

Աղբյուրը՝ life.tert.am

Հարակից նյութեր

Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին
Մրցույթ
15:11 Մարտ 05 2021
Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Տեղի … ...
Որոնք են 2020-ի լավագույն պատմություններն ու գրքերը` ըստ Պուլիցերի
Մրցույթ
20:03 Մայիս 05 2020
Ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` Պուլիցերյան մրցանակի 2020-ի հաղթողներն արդեն հայտնի են։ Լրագրության 15 անվանակարգում ներկայացված հոդվածներից ու հրապարակումներից բացի՝ մրցանակներ են տրվել … ...
100 iPhone 11 PROs are being played։ want it – win it!
Մրցույթ
17:32 Հունվար 30 2020
On January 27, TotoGaming launched yet another exciting campaign for those who like online casino and slots. This time 100 … ...
Դու ուզու՞մ ես iPhone 11 PRO. ընտիր է
Մրցույթ
17:26 Հունվար 29 2020
Օնլայն կազինոյի և սլոթերի սիրահարների համար TotoGaming-ը հունվարի 27-ից նախաձեռնել է հերթական գրավիչ արշավը։ Այս անգամ խաղարկվում են թվով 100 … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test