Որոնք են 2020-ի լավագույն պատմություններն ու գրքերը` ըստ Պուլիցերի

20:03 Մայիս 05 2020
*
Մրցույթ
Որոնք են 2020-ի լավագույն պատմություններն ու գրքերը` ըստ Պուլիցերի

Ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` Պուլիցերյան մրցանակի 2020-ի հաղթողներն արդեն հայտնի են։ Լրագրության 15 անվանակարգում ներկայացված հոդվածներից ու հրապարակումներից բացի՝ մրցանակներ են տրվել նաև «Գրքեր, դրամա, երաժշտություն» անվանակարգում։

Լրագրության Feature Writing անվանակարգում հաղթել է The New Yorker-ի հրապարակումը՝ Գվատեմալայի բանտում խոշտանգված դատապարտյալի մասին։

Feature Photography անվանակարգում հաղթողն Associated Press-ի լուսանկարներներն են՝ Քաշմիրի վիճելի տարածքնեում Հնդկաստանի ուժայինների գործողությունների և դրանց դեմ ընթացող բողոքի ակցիաների լուսաբանման համար։

Հետաքննական ժանրում հաղթող է ճանաչվել The New York Times-ի հոդվածը, որը պատմում է Նյու Յորքում խաբեությամբ տաքսիստներին վարկերի տրամադրման մասին։

Explanatory Reporting անվանակարգում մրցանակի է արժանացել The Washington Post-ի թիմը, որը գիտական ճշգրտությամբ ներկայացրել է մոլորակի վրա գլոբալ տաքացման ծանր հետևանքները։

International Reporting անվանակարգում հաղթել է The New York Times-ը՝ Վլադիմիր Պուտինի վարչակազմի անօրինականությունների մասին հոդվածաշարի համար։

Breaking News Photography անվանակարգում հաղթել է Reuters-ը՝ ներկայացնելով հոնկոնգցիների կողմից Չինաստանի դեմ բողոքի ակցիաները։

«Գրքեր, դրամա, երաժշտություն» անվանակագրում գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն աշխատանք է ճանաչվել Քոլսոն Ուայթհեդի «Նիկելե տղան» (The Nickel Boy) գիրքը։ Այն ներկայացնում է 1960-ականներին ԱՄՆ դպրոցում իրականացված բարեփոխումները՝ երկու սևամորթ տղայի օրինակով։

«Դրամա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մայքլ Ռ․ Ջեքսոնի մյուզիքլը, որը ներկայացնում է արտիստի ստեղծագործական վերափոխումը՝ ինքնության, ռասայի, սեռականության ֆոնին։

«Պատմություն» անվանակարգում հաղթել է «Ազատության քաղցր համը․ Ստրկության և հատուցման իրական պատմություն Ամերիկայում» (Sweet Taste of Liberty: A True Story of Slavery and Restitution in America) գիրքը, որը ներկայացնում է 19-րդ դարի մի կնոջ պատմություն՝ արդարության համար պայքարով։

Լավագույն գրքերի General Nonfiction անվանակարգում հաղթել է Գրեգ Գրանդինի «Միֆի վերջը․ Ամերիկայի մտքում՝ ճակատից մինչև սահմանային պատ»(The End of the Myth: From the Frontier to the Border Wall in the Mind of America) գիրքը։

Պուլիցերյան մրցանակն ամերիկյան հեղինակավոր մրցանակներից է, որը տրվում է լրագրության, գրականության, երաժշտության ոլորտներում։ Այն իր անունը ստացել է հունգարական ծագմամբ ամերիկացի հրատարակիչ և լրագրող ժոզեֆ Պուլիցերի պատվին։

Աղբյուրը՝ panarmenian.net

Հարակից նյութեր

Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին
Մրցույթ
15:11 Մարտ 05 2021
Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Տեղի … ...
100 iPhone 11 PROs are being played։ want it – win it!
Մրցույթ
17:32 Հունվար 30 2020
On January 27, TotoGaming launched yet another exciting campaign for those who like online casino and slots. This time 100 … ...
Դու ուզու՞մ ես iPhone 11 PRO. ընտիր է
Մրցույթ
17:26 Հունվար 29 2020
Օնլայն կազինոյի և սլոթերի սիրահարների համար TotoGaming-ը հունվարի 27-ից նախաձեռնել է հերթական գրավիչ արշավը։ Այս անգամ խաղարկվում են թվով 100 … ...
«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը
Մրցույթ
11:52 Դեկտեմբեր 09 2019
«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test