Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին

20:59 Մայիս 25 2023
*
Uncategorized
Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հարկավոր է ձգտել նրան, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հասնեն զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Միևնույն ժամանակ, Պուտինը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի։

«Մենք համատեղ կձգտենք, որ մեր միության շրջանակներում հասնենք զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Իհարկե, մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, այսօր մենք արձանագրել ենք, որ ՀՆԱ-ի աճն այնտեղ կազմել է 12 տոկոսից ավելի։ Սա շատ բարձր և լուրջ ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ հարկավոր է այնպես անել, որ բոլոր 5 երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու, սովորելու կամ բիզնեսով զբաղվելու նպատակով այցելում են Միության անդամ այլ երկիր, իրենց հարմարավետ զգան, ինչպես տանը։

Պուտինի խոսքով՝ դրան կարելի է հասնել միայն Միության ներսում ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և մարդկային կապիտալի ազատ տեղաշարժը 100 տոկոսով ապահովելու միջոցով։

Հարակից նյութեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումներին
Uncategorized
16:01 Մայիս 01 2024
Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և … ...
Գևորգ Պտրոսյանը հաղթել է դատը ընդդեմ Երևանի Պետական Համալսարանի
Uncategorized
00:03 Մարտ 06 2024
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինա Տասչյանի նախագահության, բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի … ...
Ամերիկացի աշխարհի չեմպիոնն իսլամ է ընդունել
Uncategorized
20:00 Դեկտեմբեր 25 2023
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 3 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ջերվոնտա Դևիսն իսլամ է ընդունել։ Այդ մասին հայտնել է աշխարհի նախկին չեմպիոն … ...
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով Ստեփանակերտից խաղաղ բնակիչներով երեք շարասյուն են ուղեկցել Հայաստան. ՌԴ ՊՆ
Uncategorized
22:33 Սեպտեմբեր 25 2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ սեպտեմբերի 25-ի տեղեկագրում: … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test