Գևորգ Պտրոսյանը հաղթել է դատը ընդդեմ Երևանի Պետական Համալսարանի

00:03 Մարտ 06 2024
*
Uncategorized
Գևորգ Պտրոսյանը հաղթել է դատը ընդդեմ Երևանի Պետական Համալսարանի

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինա Տասչյանի նախագահության, բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի։

Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պետրոսյանը վերականգնվելու է համալսարանում իր աշխատանքում, բռնագանձվելու է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։ Բացի այդ, դատարանն իր վճռով անվավեր է ճանաչել Երևանի պետական համալսարանի ռեկտորի 2023-ի հունիսի 23-ի` Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը։

Եթե պատասխանող կողմը մեկ ամսվա ընթացքում չբողոքարկի նշված վճիռը, ապա այն կմտնի օրինական ուժի մեջ։

Պատասխանողը գրավոր առարկություն էր ներկայացրել դատարանին ու հայտնել, որ ներկայացված հայցադիմումն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման։

Պատասխանողը հայտնել է, որ աշխատանքից հայցվորն ազատվել է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով, ծանուցումն ուղարկվել է վերջինիս համալսարանի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին, և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը արձակվել է օրենքի պահանջներին համապատասխան։

Դատական նիստերի ընթացքում պատասխանողը պնդել է իր առարկություններն ամբողջությամբ։

Վճռում նշվում է, որ Գևորգ Պետրոսյանը սկսած 1996 թվականից մշտապես աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել համալսարանի հետ։ Ավելին, դատարանն արձանագրել է նաև, որ Պետրոսյանը համալսարանում մշտապես դասավանդել է նույն առարկան՝ աշխատանքային իրավունք։

Դատարանը գտնել է, որ աշխատանքային հարաբերությունների ձևավորման պահից սկսած, ելնելով աշխատողի զբաղեցված պաշտոնին վերագրվող պարտականություններից, աշխատանքի բնույթից և պայմաններից, գործատուի ու աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները կարող էին հստակ որոշվել անորոշ ժամկետով, մինչդեռ աշխատանքային հարաբերությունները սահմանափակվել են որոշակի ժամկետով:

Դատարանը հատուկ շեշտադրել է նաև, որ հայցվորի կողմից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում դասավանդվում է աշխատանքային իրավունք առարկան, որն իրավագիտության առանցքային իրավունքի ճյուղերից է հանդիսանում և դժվար է պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ դադարեցվի աշխատանքային իրավունք առարկայի դասավարդումը։ Այն, որ գործի քննության պահին նշված առարկան ևս դասավանդվում է համալսարանում, դատական նիստում հաստատեց պատասխանողի ներկայացուցիչը։

Դատարանը գտել է, որ անհատական իրավական ակտերում հայցվորի հետ աշխատանքային հարաբերությունները որոշակի ժամկետով սահմանափակող պայմանները հակասում են Աշխատանքային օրենսգրքին, հետևաբար դրանք իրավաբանական ուժ չունեն․ «․․․Ինչ վերաբերում է պատասխանողի այն դիրքորոշմանը, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ աշխատանքային պայմանագրերը որոշակի ժամկետով կնքելն ամենևին էլ ինքնանպատակ չէ․ դա կատարվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատված ուսումնական պլանը և կոնկրետ դասախոսի ուսումնական բեռնվածությունը հաշվի առնելով, ապա դատարանը գտնում է, որ պատասխանողի նման պատճառաբանությունն անհիմն է, քանի որ աշխատանքային բեռնվածությամբ պայմանավորված թեև կարող են որոշակի փոփոխության ենթարկվել աշխատանքի էական պայմանները, սակայն դատարանի գնահատմամբ կոնկրետ աշխատանքային հարաբերությունների բնույթով պայմանավորված դրանք չեն կարող հանգեցնել աշխատանքային պայմանագրի տեսակի փոփոխության»։

Վճռի համաձայն՝ դատարանը ոչ օրինաչափ է համարում պատասխանողի կողմից իրականացված` Գևորգ Պետրոսյանին աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը լուծելու և աշխատանքից ազատելու գործընթացը։

«․․․Դատարանը գտնում է, որ Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ տնօրենի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման ամբողջությամբ»,-նշվում է վճռում։

Հարակից նյութեր

Ամերիկացի աշխարհի չեմպիոնն իսլամ է ընդունել
Uncategorized
20:00 Դեկտեմբեր 25 2023
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 3 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ջերվոնտա Դևիսն իսլամ է ընդունել։ Այդ մասին հայտնել է աշխարհի նախկին չեմպիոն … ...
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով Ստեփանակերտից խաղաղ բնակիչներով երեք շարասյուն են ուղեկցել Հայաստան. ՌԴ ՊՆ
Uncategorized
22:33 Սեպտեմբեր 25 2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ սեպտեմբերի 25-ի տեղեկագրում: … ...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 28,46 տոկոսը
Uncategorized
00:07 Սեպտեմբեր 18 2023
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը կամ 234 հազար 553 քաղաքացի: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում … ...
Երևանում իրականացված հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման
Uncategorized
04:06 Սեպտեմբեր 10 2023
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։ Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024

Test