Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 140 տարի անց լույս տեսավ Ժամագիրքը

18:45 Սեպտեմբեր 15 2017
*
Մշակույթ
Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 140 տարի անց լույս տեսավ Ժամագիրքը

Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ Ժամագիրքը, որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է, հայ եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն:

Նախաձեռնության հեղինակը «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր նախագահ Արթուր Ջանիբեկյան է:

Ժամագիրքը եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն 1877 թվականին Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը՝ Ժամագիրքը, ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով՝ այս ամենը հայերեն և անգլերեն:

Մի քանի ամիս առաջ նույն հիմնադրամի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ վերահրատարակվել էր Մակար Եկմալյանի երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը: Գիրքը վերահրատարակվում է նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար:

Հաշվի առնելով, որ պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը, 2014 թ. «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ձևավորած աշխատանքային խումբը՝ կազմված Հայաստանի առաջատար երաժշտագետներից, ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության`ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը:

Արդյունքում՝ ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի (տառադարձության) և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը:

Շնորհիվ այս նախագծի` վերջապես, 100 տարի անց, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվելու է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:

Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` https://www.armenianmusic.am/ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական ստեղծագործությունները ներկայացված են նաև համապատասխան նոտաներով: Կայքն այսուհետ հասանելի է նաև IOS և Android օպերացիոն համակարգերի համար:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Մշակույթ
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
Արդյո՞ք նորապսակները պետք է առանձին ապրեն. քահանան՝ ընտանիքի, ամուսնալուծության, ընտանեկան բռնությունների մասին
Մշակույթ
19:14 Նոյեմբեր 14 2023
Տեր Աբելը 40 տարեկան հասակում է ձեռնադրվել քահանա։ Ասում է, որ շատ հետաքրքիր շրջադարձ էր իր կյանքում։ Զրույցն անցկացրել ենք … ...
Սկսվում է Մեծ Պահքը. 48 օրից կտոնենք Զատիկը
Մշակույթ
12:36 Փետրվար 28 2022
Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: … ...
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը
Մշակույթ
16:07 Փետրվար 12 2022
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Տոնական Սուրբ Պատարագը նվիրված է Ս. Սարգիս զորավարի, նրա որդի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test