Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, վայ մեզ, եթե միայն այդպես մոտենանք Հայաստանին. Արամ Ա

12:00 Սեպտեմբեր 18 2017
*
Հասարակություն
Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, վայ մեզ, եթե միայն այդպես մոտենանք Հայաստանին. Արամ Ա

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին ելույթ ունեցավ Արամ Ա Կաթողիկոսը:             

Նա իր խոսքում կարևորեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում փոխադարձ վստահությունը և պատասխանատվությունը: Ըստ նրա՝ պետք է առաջ շարժվել դերերի հստակեցումներով, առաջնահերթությունների ճշգրտմամբ, գործակցությանը նոր որակ տալով:

«Հարկ է համազգային մտածողության մշակույթ ստեղծել և գործել. այս տեսլականով պետք է դիմագրավել շրջապատող մարտահրավերներին»,-ասաց նա։

Կաթողիկոսը շեշտեց՝ սփյուռքը կմաշվի, եթե պատահական միջոցառումներով փորձենք երկրի վերքերը փարատել: Նա մեջբերեց աստվածաշնչյան խոսքերը՝ ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ, ախտաճանաչումը ճիշտ կատարել:

«Հզոր Հայաստան, ամուր Արցախ և կազմակերպ սփյուռք. սա պետք է դառնա ազգային քաղաքականության ուղեցույցը: Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, և սա կպահանջի ամուր կապվածությունը իր հողին՝ Հայաստանին: Հայրենիքը հող ու ժողովուրդ է՝ պետություն և տնտեսություն լցնելուց առաջ»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանի բնակչության աճը պետք է իրականացնել կոնկրետ ծրագրված միջոցներով:

«Հայաստանը և սփյուռքը գործակիցներ և գործընկերներ չեն, սփյուռքը և Հայաստանը նույն ազգի զավակներն են. այս հայեցակարգով պետք է ծրագրվի Հայաստան-սփյուռք գործակցության բոլոր ծրագրերը: Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ, վայ մեզի, եթե միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայու հավանական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հավաքական տան նկատմամբ անելիք և ասելիք ունենք և պե՛տք է ունենանք. պետք է հզորացնենք այն մեր ողջ կարողությամբ»,-ասաց նա:

Նա նշեց, որ սփյուռքը Հայաստանի համար միայն բիզնես չէ. «Սփյուռքը անբաժանելի մասն է ամբողջական հայության: Հետևաբար՝ տնտեսական, մշակութային, կրթական գործակցության կողքին անհրաժեշտ է լրջորեն մտածել սփյուռքի մասնագետներին Հայաստանի կառույցներում մասնակից դարձնելու միջոցների մասին: Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է և փոխադարձաբար»,-ասաց նա: 

Նշենք, որ այս տարի համաժողովին, ըստ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է ավելի քան 1500 մարդ 70 երկրից: Ներկա են լինելու նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ: 

Համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին: 

Համաժողովի օրերին կազմակերպվելու են նաև մշակութային երեկոներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել օպերային ճանաչված երգչուհի Արաքս Մանսուրյանին, մասնակցել «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգին և «Նաիրի» համահայկական փառատոնին:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Հասարակություն
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test