Եկեղեցին գրեթե ամեն օր ենթարկվում է գողերի հարձակումներին. թուրքական «Հյուրրիյեթ»-ի անդրադարձը

17:15 Սեպտեմբեր 18 2017
*
Հասարակություն
Եկեղեցին գրեթե ամեն օր ենթարկվում է գողերի հարձակումներին. թուրքական «Հյուրրիյեթ»-ի անդրադարձը

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում թուրք-քրդական բախումների կիզակետում հայտնված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին գրեթե ամեն օր է ենթարկվում ավերածությունների, ինչպես նաև կարևոր թիրախ է դարձել տարածքի գանձագողերի համար: Սուրբ Կիրակոսի դեմ հարձակումները չեն սահմանափակվել 2015թ.-ի ռազմական գործողություններով, այլ շարունակվում են մինչ օրս, փաստում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվել էին 2015թ.-ին թուրք-քրդական բախումների ժամանակ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում կրակի տակ հայտնված և ավելի ուշ պղծված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարները:

Նկարներից պարզ էր դառնում, որ 2011թ.-ին վերակառուցված ու տեղի հայ համայնքի առաջ իր դռները բացած եկեղեցին ամբողջովին կողոպտված ու պղծված է, ինչպես նաև օգտագործվել է որպես պահեստ և ապաստարան զինված բախումների ժամանակ: Դեռևս անհայտ է մնում, թե ովքեր են եկեղեցին որպես պահեստ կամ կացարան օգտագործել՝ թուքական ԶՈւ-ի զինվորականները, թե քուրդ զինյալները:

Խնդրին անդրադարձած թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հայտնում է, որ եկեղեցին միայն 2015-ին չէ, որ ենթարկվել է հարձակման, և մեր առաջ հայտնված պատկերը պարբերական թալանի ու հարձակումների արդյունք է, որը շարունակվում է մինչ օրս:

«Ամեն օր եկեղեցուց ինչ-որ բան է գողացվում: Եկեղեցին դեռ արգելված գոտում է: Մենք այնտեղ գնալու համար 10 տեղից ստորագորություն ու անվտանգության երաշխիք ենք տանում, բայց գողերը հեշտ ու հանգիստ մտնում են տարածք: Ռազմական գործողությունների ավարտից ու զինվորականների՝ տարածքից հեռանալուց հետո շատ բան է գողացվել եկեղեցուց՝ անգամ էլեկտրականության լարերը», – պատմել է եկեղեցու հիմնադրամի տնօրեն Էրհան Արըքը՝ նշելով, որ Սուրբ Կիրակոսի վերակառուցման համար տեղի հայկական համայնքը ծախսել էր շուրջ 5 մլն թուրքական լիրա, որի մի մասը պարտքով էր վերցվել քաղաքապետարանից:

2015թ.-ին թուրք-քրդական բախումների կիզակետում գտնվող Սուր պատմական թաղամասի Սուրբ Կիրակոս եկեղեցին ավերածության էր ենթարկվել, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հաջողվեց վերադարձնել հիմնադրամին և կանխել Սուրբ Կիրակոսի ամբողջական ավերումը, եկեղեցին վերաբացելն ու տարածք մտնելը մինչ օրս խոչընդոտվում է իշխանությունների կողմից:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Հասարակություն
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test