Նոր մանրամասներ՝ Ստամբուլում հայկական եկեղեցուց դուրս եկած հայերի վրա քարերով հարձակման մասին

12:30 Սեպտեմբեր 20 2017
*
Մշակույթ
Նոր մանրամասներ՝ Ստամբուլում հայկական եկեղեցուց դուրս եկած հայերի վրա քարերով հարձակման մասին

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են օրերս Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի մոտ հայերի վրա ազգայնականների հարձակմանը: Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, հարձակումը տեղի է ունեցել եկեղեցում մկրտության արարողությունից հետո բակում տեղի ունեցած հյուրասիրության ժամանակ:

Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու մուտքի մոտ ազգայնականների խումբը քարերով հարձակվել է եկեղեցու բակում գտնվող հայերի վրա ու բղավել «Մա՛հ ձեզ»:

Ենթադրվում է, որ հայերի վրա քարեր նետողներին դուր չի եկել, որ հյուրասիրության ժամանակ քրիստոնյաներն ալկոհոլ են օգտագործել:

Թեմայի շուրջ պարզաբանումներ էր տվել պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հայրը:

Վերջինս լրատվամիջոցներին պատմել է, որ միջադեպի ժամանակ տարածքում որևէ ոստիկան չի գտնվել:

Ավելի վաղ Օզուզունը թուրքական artigercek.com կայքում գրել էր. «Սովորաբար կիրակնօրյա պատարագների ժամանակ մինչև պատարագի ավարտը հայկական եկեղեցիների մուտքի մոտ անվտանգության ուժերը պահակություն են անում: Պետության պարտականությունն է ապահովել իր քաղաքացու անձի և ունեցվածքի անվտանգությունը: Սա մեզ ուրախացնում է՝ ինչ խոսք: Սակայն այլ հարց է, թե ինչու է իրավիճակն այնպիսին, որ առանց ոստիկանի պահակության մեր իսկ հողերի վրա չենք կարողանում հանգիստ սրտով եկեղեցական պատարագ անել»: 

diken.com.tr-ը նշում է, որ Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1807թ.-ին և վերջին անգամ վերանորոգվել 2006թ.-ին:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Մշակույթ
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Մշակույթ
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Մշակույթ
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Մշակույթ
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test