Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի 23 մասնակիցները

22:30 Հուլիս 24 2018
*
Մրցույթ
Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի 23 մասնակիցները

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց նոր նախագծի` «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկը: Երկու ամիս շարունակ ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին նախագծի մասնակիցները, և այժմ հայտնի են այն պատանիների անունները, ովքեր նախագծի շրջանակում հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները` Անահիտ Առաքելյան, Աննա, Անի Մնացականյան, Արփի, Գոռ X, Էլիզա, Էրիկ Անտոնյան, L.E.V.O.N., Հարութ Հարությունյան, Լիանա, Լիլի, Սիլվա Գրիգորյան, Մարիա Պետրոսյան, Մելիսա, Վարդան Մարգարյան, Նարե Էլիզբարյան, Սաթի, Սերժ Առաքելյան, Վահագն Մեսրոբյան, Վովա, «Սեկունդա», «1+1» և «Յուրահատուկ»:

Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն օգոստոսին` նախագծի յութուբյան էջում:

«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգային ծրագրերը կհեռարձակվեն Առաջին ալիքով սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 25-ին:

Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին
Մրցույթ
15:11 Մարտ 05 2021
Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Տեղի … ...
Որոնք են 2020-ի լավագույն պատմություններն ու գրքերը` ըստ Պուլիցերի
Մրցույթ
20:03 Մայիս 05 2020
Ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` Պուլիցերյան մրցանակի 2020-ի հաղթողներն արդեն հայտնի են։ Լրագրության 15 անվանակարգում ներկայացված հոդվածներից ու հրապարակումներից բացի՝ մրցանակներ են տրվել … ...
100 iPhone 11 PROs are being played։ want it – win it!
Մրցույթ
17:32 Հունվար 30 2020
On January 27, TotoGaming launched yet another exciting campaign for those who like online casino and slots. This time 100 … ...
Դու ուզու՞մ ես iPhone 11 PRO. ընտիր է
Մրցույթ
17:26 Հունվար 29 2020
Օնլայն կազինոյի և սլոթերի սիրահարների համար TotoGaming-ը հունվարի 27-ից նախաձեռնել է հերթական գրավիչ արշավը։ Այս անգամ խաղարկվում են թվով 100 … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test