«Ավրորան» Ազնավուրի անվան նոր կրթաթոշակ կտրամադրի ուսանողներին

14:00 Հոկտեմբեր 02 2018
*
Բարիք
«Ավրորան» Ազնավուրի անվան նոր կրթաթոշակ կտրամադրի ուսանողներին

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում։

 Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

«Այս կրթաթոշակները տրվում են ի երախտիք ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան և փառքի հասավ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, և մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը և շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ:

Ազնավուրը «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. և 2017թ.արարողությունների ամենակարևոր մասնակիցներից մեկն է եղել:

Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ և բնույթով մարդկայնության և մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին:

Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր և մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրև դերասան և երգիչ, իբրև մարդասեր և բարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում:

Նշենք, որ 94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video)
Բարիք
20:36 Սեպտեմբեր 21 2020
Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video) ...
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ)
Բարիք
14:23 Հուլիս 14 2020
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ) ...
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի  (լուսանկար)
Բարիք
17:36 Հունիս 10 2019
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի (լուսանկար) ...
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել
Բարիք
12:15 Մայիս 07 2019
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով այստեղ բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test